Դատարանը վերադարձրել է Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի եւ կրկին մուտք արել
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վերադարձրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ՝ դատավոր Հայարփի Զարգարյանի, ծանոթանալով Ռոբերտ Քոչարյանի հայցին ընդդեմ Նիկոլ Փաշինյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, ուսումնասիրելով դատարան ներկայացված հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը՝ դատարանը հանգել է այն եզրակացության, որ հայցադիմումը ենթակա է վերադարձման, որովհետև չեն պահպանվել հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները:
Tert.am-ի հետ զրույցում դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանն ասաց, որ հայցադիմումը նույն օրը մուտք է արվել դատարան:
«Հայցադիմումը վերադարձնելուց անմիջապես հետո մուտք է արվել դատարան, բացակայում էր անձնագրի պատճեն, դիմումին կից ներկայացվել է»,-ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ հայցվոր Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին, պահանջում է պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ