Կարամելի Հարութը ցանկացել էր հենց տեղում ինքնասպան լինել. Պատճառը 4 մլն դոլար պարտքն է. մանրամասներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին երեկ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավորներ Կարո Կարապետյանի եւ Հարություն Ղարագյոզյանի մասնակցությամբ միջադեպից:
Մեզ հասած տեղեկություններով` վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ Կարապետյանը սկսել է հայհոյանքներով խոսել եւ պահանջել 4 մլն դոլար պարտքը: Խոսակցությունը վերածվել է քաշքշուկի, որից հետո Ղարագյոզյանը հանել է ատրճանակը, հնչել է կրակոց:
Տեսնելով արյունաքամ Կարապետյանին՝ Ղարագյոզյանը ցանկացել է տեղում ինքնասպան լինել, սակայն ներկաներից մեկ այլ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը չի թողել: Ղարագյոզյանը հեռացել է:
Երբ իրավապահները հասել են դեպքի վայր եւ իմացել են, թե ով է կրակողը, եւ անգամ ցանկացել է հենց ռեստորանում ինքնասպան լինել, անմիջապես գործի են անցել եւ փնտրել Հ. Ղարագյոզյանին:
Նախ գնացել են նրա տուն, հնարավոր բոլոր վայրերը, որտեղ նա կարող էր տեսականորեն լինել, սակայն չեն գտել նրան: Միայն հաջորդ օրը` առավոտյան, նա գտնվեց իրեն պատկանող քարի արտադրամասում՝ ինքնասպան եղած»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանը
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Վրաստան
Քաջ գիտակցում եմ՝ ինչ պատասխանատու ու կարևոր աշխատանք պետք է կատարեմ․ «Արարատցեմենտ»-ի կառավարիչ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Կարկտապաշտպան համակարգ ներդրած տնտեսավարողների վարկային արտոնությունները կընդլայնվեն. նախագիծ
Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկվել են էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է