Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Վերլուծական

Անցյալին վերադարձ չպետք է լինի, բայց...

Այս տարվա ապրիլ-մայիսյան իրադարձությունները հանգուցալուծում են պահանջում: Մեր երկիրը չի կարող Ռուսաստանի (ԽՍՀՄ-ի) օրինակով տասնամյակներ շարունակ կոմունիզմ կառուցել, ընթացքում էլ զբաղվել հակահեղափոխականների, վնասարարների եւ սեւերի (սպիտակգվարդիականների) դեմ պայքարով:

Մենք այնքան ռեսուրս չունենք, որ երկրում վախի մթնոլորտ հաստատենք, եթե այն նույնիսկ սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտ անվանեք եւ հետո փորձենք ոչնչացնել բոլոր այն քաղաքական եւ ոչ քաղաքական ուժերին, որոնք այնպես չեն մտածում, ինչպես կառավարող ուժը:  

Քաղաքակիրթ աշխարհում հաճախ իշխանություն է փոխվում, բայց երբեք հաղթող ուժը չի փորձում քաղաքական աղբանոց նետել պարտված ուժերին, քանի որ հրաշալի հասկանում է, որ այդպես չի կարելի: ԱՄՆ-ում հանրապետականները չեն ցանկանում դեմոկրատներին քաղաքական աղբանոց նետել, Անգլիայում պահպանողականները լեյբորիստներին թոշակի չեն ուղարկում, իսկ Գերմանիայում քրիստոնյադեմոկրատներն ու սոցիալիստներն անգամ ծայրահեղ աջ ուժերին չեն ցանկանում ոչնչացնել:

Ժամանակն է, որ մենք դուրս գանք հուզականության վիճակից, ժամանակն է, որ սկսենք քաղաքական դաշտի վերականգնումը, եւ ոչ թե ամեն ինչ անենք այն լիակատար անապատի վերածելու համար: Բոլորս միասին պետք է փորձենք լուծել այս անդուր ճգնաժամը:

ՔՊ-ում պետք է ընդունեն, խոստովանեն, որ այսօր իրենք եւս որեւէ հեղինակություն չունեն հասարակության շրջանում, որ եթե հենց այսօր Նիկոլ Փաշինյանը կոչ անի ընտրություններում քվեարկել ոչ թե ՔՊ-ին այլ հայկազուներին կամ կանաչներին, ապա նրանք են ութսուն տոկոսը ստանալու: 

Պետությունը պետական մտածողության սուր կարիք է զգում: Առանց այդ մտածողության, առանց իրավիճակի ճիշտ գնահատականի նույկնիսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունները չեն հանգուցալուծելու այս վիճակը: 

Ասում եք ժողովրդավարական ընտրություններ: Ժողովրդավարական ընտրությունները օրերս տեղի ունեցան Լատվիայում, երբ առաջին տեղը գրաված ուժը, ընդ որում ընդդիմադիր ուժը, ստացավ 20 տոկոս: Ոչ, վրիպակ չկա՝ 20 տոկոս: Հենց սրան մենք պետք է ձգտենք, եւ ոչ թե հերթական բացարձակ իշխանությանը:

Այո, այսօր ժողովրդի մի զգալի մասին հաճելի է իրեն նույնացնել Նիկոլ Փաշինյանի, նրա թիմի հետ, բայց դա դեռ չի նշանակում, որ օգտագործելով այս վիճակը պետք է ձգտել բացարձակ իշխանության: Վերջին հաշվով բացարձակ իշխանությունն առաջին հերթին պետք չէ հենց այսօր կառավարող ուժին:

Նույն այդ ութսուն տոկոսին պետք է շատ հանգիստ բացատրել, ասել, որ մեր նպատակը ոչ թե Նիկոլ Փաշինյանին դիկտատոր դարձնելն է, այլ երկիրն իրական ժողովրդավարական զարգացման հունի մեջ գցելը: Եւ այստեղ որպես առաջին քայլ պետք է խնդիր դրվի այնպիսի մթնոլորտ ձեւավորել, որ ժողովուրդը դադարի հեղափոխության թշնամիներ փնտրել, քանի որ նրանք չկան, գոյություն չունեն: Պետք է խնդիր դրվի այնպիսի արտահերթ ընտրություններ անցկացնել, որ ձեւավորված խորհրդարանը գոնե երկու կամ երեք տարի այս կամ այն չափով արտահայտի հասարակական տրամադրությունները:

Վստահ եղեք, որքան շուտ անցկացվեն արտահերթ ընտրությունները, այնքան շուտ այդ խորհրդարանը կդադարի արտահայտել երկրում իշխող տրամադրությունները՝ դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով: Պետության, այս երկրում ապրողների համար ավելի քան վտանգավոր է առանց հակակշիռների, առանց այլընտրանքի իշխանությունը, այն իշխանությունը, որն իր ներսում էլ հակակշիռներ չունի:

Ինչպես ԽՍՀՄ-ը երբեք հետ չի գա, որքան էլ այդ մասին դեռ ոմանք երազում են, այնպես էլ հին համակարգը Հայաստանում վերադարձ չունի: Այնպես որ, կարիք չկա հասարակությանը համոզել, թե բոլոր նրանք, ովքեր քննադատում են գործող կառավարությանը երազում են հնի վերադարձի մասին:

Ընդհակառակը, առողջ քննադատության հեղինակները չեն ցանկանում, որ նախկին միահեծան իշխանությանը փոխարինի նոր անվանումով մեկ այլ միահեծան իշխանություն, ինչ անուն էլ որ դնեք:   

Ցավով պետք է արձանագրենք, որ առ այսօր բանական միտքը ճնշված է հուզականության այս վտանգավոր մթնոլորտում, երբ հրապարակից կոչ են անում հանձնվել հաղթանակին: Ախր հաղթանակին չեն հանձնվում, այդ ի՞նչ հաղթանակ է, որին պետք է հանձնվել: Հաղթանակ պետք է տանի ազգը, պետությունը:

Եւ վերջին հաշվով չի կարելի մտահոգությունը, անհանգստությունը ներկայացնել որպես ժողովրդին անվստահություն ներշնչելու փորձեր: Իրականում առկա են լուրջ խնդիրներ, լուրջ հիմնահարցեր, որոնք լուծում են պահանջում եւ այդ լուծումները հրապարակներում հաստատ չեք գտնելու:

Գեղամ Նազարյան

Top-News.am