Այսպես կարող է լինել Հայաստանում եւ Ռուանդայում
Սեպտեմբերի 26-ին, ժամը 16.20-ին, 1950 թ, ծնված Սուրեն Ա.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 3.40-ից 4.55-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը արտասահմանյան արտադրության մոխրագույն ավտոմեքենայով Աբովյանի քաղաքային մարզադաշտի հյուսիս-արեւելյան տարածքից գողացել է շուրջ 400 պլաստմասե նստարաններ:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, սեպտեմբերի 30-ին, ժամը 18.40-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1974թ. ծնված Կարեն Ղ.-ին, որը բացատրությամբ հայտնել է, որ նշված գողությունը կատարել է ընկերոջ՝ ոմն Հենդոյի հետ, իրեն պատկանող «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայով: Գողոնը վաճառել են:
Երկրորդ անձին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հենդոն 41-ամյա Հենրիկ Հ․-ն է։ Բացատրական աշխատանքների արդյունքում նա հոկտեմբերի 5-ին, ժամը 13.05-ին, ներկայացել է Կոտայքի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Քննությունը շարունակվում է։


















































Մեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանը
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Վրաստան
Քաջ գիտակցում եմ՝ ինչ պատասխանատու ու կարևոր աշխատանք պետք է կատարեմ․ «Արարատցեմենտ»-ի կառավարիչ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Կարկտապաշտպան համակարգ ներդրած տնտեսավարողների վարկային արտոնությունները կընդլայնվեն. նախագիծ
Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկվել են էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է