Մեր միավորվելու նպատակն է հաղթել ու փոխել Հայաստանում ստեղծված իրավիճակը
Մենք շատ լավ հասկանում ենք, թե հանուն ինչի ենք միավորվում։ Մենք նպատակ ունենք հաղթել ու փոխել Հայաստանում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հունվարի 27-ին հայտնել է Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, ելույթ ունենալով ՀԴԿ 8-րդ համագումարում։
Նշենք, որ Դեմոկրատական, «Համախմբում» ու «Երրորդ հանրապետություն» կուսակցությունները, նաեւ «Ազգային ինքնորոշում» միավորումը գալիք խորհրդարանական ընտրություններում հանդես են գալու դաշինքով։
«Մեզ հարցնում են «Ինչպե՞ս եք աշխատելու՝ ունենալով տարբեր գաղափարական մոտեցումներ»։ Եթե չլիներ մեր երկրում ընտրությունների անցկացման դառը փորձը, եթե չլինեին ընտրակեղծիքներ ու մենք իմանայինք, որ ընտրությունները արդար ու մրցունակ կլինեն, գաղափարական ծրագրերի վրա հիմնված, ես վստահ եմ, որ կմիավորվեին նույնատեսակ գաղափարական ծրագրերով կուսակցությունները կամ էլ ընտրություններին առանձին կմասնակցեին։ Բայց հիմա ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ բոլորը հասկանում են, գործող իշխանությունները ու իշխող ուժը պետք է բոլոր հնարավոր միջոցները օգտագործեն վերարտադրման համար»,- ասել է Սարգսյանը, հավելելով, որ նպատակ է դրված համատեղ ջանքերով դիմակայել դրան։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին