Ցորենի 1 կգ–ը կարող է թանկանալ 25 դրամով
Հայաստանն ու Վրաստանը բանակցում են հացահատիկը այլընտրանքային ճանապարհով տեղափոխելու զեղչերի մասին. եթե զեղչ չարվի, ամենահոռետեսական հաշվարկով, 1 կգ–ը 25 դրամով կթանկանա: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում նշեց Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:
Նրա խոսքով, հացի թանկացումը պայմանավորված կլինի զեղչի չափով. «Եթե զեղչը էական լինի, գուցե գնի բարձրացում ընդհանրապես չլինի, եթե զեղչ չլինի, ապա որոշ հաշվարկներով՝ կարող է լինել մինչեւ 25 դրամով թանկացում»,–ասաց Արթուր Խաչատրյանը։
Նախարարը հիշեցրեց, որ սեպտեմբերի 15–ից Վրաստանի տարածքով հացահատիկի տեղափոխման սահմանափակումները բոլոր երկրների համար են. հիմնավորումն այն է, որ մեծ մեքենաները խցանումներ են առաջացնում Լարսի անցակետում։ Վրացական կողմը առաջարկում է լաստանավով տեղափոխել Փոթի, հետո՝ երկաթգծով Հայաստան։ «Հիմա բանակցություններ են ընթանում մեր եւ վրացական կողմի համապատասխան գերտեսչությունների միջեւ, որ զեղչեր ստանանք երկաթգծից եւ փոխադրման ուղու փոփոխությունը ազդեցություն չունենա ցորենի եւ ալյուրի գների վրա»,–ընդգծեց նախարարը եւ ավելացրեց՝ բանակցությունները շարունակվում են։
Նախարարը նաեւ նկատեց, որ մինչեւ օրս ներկրվել է Լարսով, քանի այլընտրանքային ուղին ավելի թանկ է եղել։
Հայաստանի՝ հացահատիկով ինքնաբավ դառնալու մասին հարցին Արթուր Խաչատրյանը պատասխանեց՝ նման խնդիր չի դրվել։
«Ինչու պետք է ՀՀ հացահատիկով ինքնաբավ լինի. եթե այդ հողատարածքի վրա կարող են աճեցնել ցորեն կամ ավելի բարձրաժեք մշակաբույս եւ եթե այդ հողը պատկանում է մասնավորին, ինչու պիտի ցանի ավելի նվազ եկամուտ ապահովող ցորեն։ Ինքը կցանի այն, ինչը կբերի իր ակտիվի առավելագուն եկամտաբերությունը, մեր խնդիրը հենց այդ է, որ օգնենք անցում կատարել ավելի ցածրարժեքից դեպի ավելի բարձրարժեք մշակաբույսեր»,–ասաց նախարարը։
Արթուր Խաչատրյանն ընդգծեց, որ անջրդի տարածքներում պետք է ցորեն ցանել եւ իրենց նախաձեռնությունները դրան են ուղղված։ «Բայց որ Հայաստանը դարձնենք 100 տոկոսով հացահատիկով ապահովված, նման խնդիր չի դրվել։ Սագախոտով կամ քինոայով ավելի մեծ ակամուտ կապահովի»,–ասաց Գյուղատնտսության նախարար Արթուր Խաչատրյանը։
Նշենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ու «Վրացական երկաթուղի» ԲԸ համատեղ որոշման համաձայն, 2018 թվականի սեպտեմբերի 1-ից Փոթի նավահանգիստ – Հայաստան հաղորդակցությունում հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները նվազում են 52%-ով:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
ՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են հր...
Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ