ՀՅԴ-ականները ծանր վիճակում են
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ ամենածանր վիճակում հայտնվել է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: Իշխանափոխության փուլում դուրս գալով կոալիցիայից, իսկ ավելի ստույգ՝ ուղղակի հրաժարվելով ՀՀԿ–ից՝ կուսակցությունում հույս ունեին չմնալ ՀՀԿ-ի փլատակների տակ եւ էապես բարձրացնել վարկանիշը մինչեւ խորհրդարանական ընտրություններ: Սակայն Տարոն Մարգարյանի հրաժարականն ու արտահերթ ընտրությունների նշանակումը խառնել են նրանց պլանները:
Մեր ունեցած տեղեկություններով, ՀՅԴ–ականները թեթեւ փորձեր են արել՝ հասկանալու Նիկոլ Փաշինյանի մտադրությունները՝ սեպտեմբերյան ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու առումով, սակայն շատ շուտ հասկացել են, որ դա փաստացի անհնարին է, քանի որ նույնիսկ «Ելք» դաշինքի անդամ «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների հարցը լուծված չէ:
Արդյունքում դաշնակցականները գրեթե ամենօրյա ռեժիմով ինտենսիվ քննարկումներ են կազմակերպում՝ հասկանալու իրենց անելիքները: Կուսակցության մեր աղբյուրները պնդում են, որ ՀՅԴ «վերնախավի» մեծ մասը հակված է այս ընտրություններին ընդհանրապես չմասնակցել, որպեսզի հանկարծ ու խայտառակ չլինեն՝ չհաղթահարելով անցողիկ շեմը:
Դա կարող է վերջնական ծանր հարված լինել կուսակցության համար: Այդ իսկ պատճառով, չի բացառվում, որ իրոք առաջիկա օրերին ՀՅԴ–ն վերջնական որոշում կայացնի ոչ միայն չմասնակցել ընտրություններին, այլեւ չսատարել որեւէ այլ ուժի՝ շարունակելով պատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Կարկտապաշտպան համակարգ ներդրած տնտեսավարողների վարկային արտոնությունները կընդլայնվեն. նախագիծ
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
Մեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանը
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գազ չի լինի․ հասցեներ