Գագիկ Խաչատրյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է
Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է: Երեկ հայտնի դարձավ, որ քրեական գործ է հարուցվել Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական գործընթացում տեղ գտած չարաշահումների եւ հափշտակությունների առնչությամբ:
Իսկ այդ ուսումնական կենտրոնը, ինչպես հիշում եք, կառուցվեց 2011թ-ից, երբ ՊԵԿ նախագահը, հետո ՀՀ ֆինանսների նախարարը Գագիկ Խաչատրյանն էր: Իսկ ավելի ճիշտ, այդ ուսումնական կենտրոնը պետական միջոցների հաշվին հենց Գագիկ Խաչատրյանն էր կառուցում այն որպես բարձրակարգ հյուրանոց դարձնելու հեռահար նպատակով: Ու երեկ ՊԵԿ-ը հանդես է եկել հաղորդագրությամբ` տեղեկացնելով, որ ՀՀ ֆինանսների նախարարության եւ ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավասու պաշտոնատար անձինք առանց գնման պայմանագրեր կնքելու, առանց որեւէ փաստաթղթային ձեւակերպման «Սահակյանշին» ՓԲԸ միջոցով կազմակերպել եւ իրականացրել են Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքները:
Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաեւ մի շարք այլ հանցավոր արարքների առկայության վերաբերյալ. խոսքը միլիոնավոր դոլարների յուրացման ու հափշտակման մասին է:
Ու հիմա ՊԵԿ հետաքննության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, ինչպես նաեւ պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափի յուրացում եւ վատնում կատարելու համար:
Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարությունը վերջին տարիների ամենամութ, բայց եւ ամենամեծ կոռուպցիոն գործարքներից մեկը կարելի է համարել: Այդ թեմային մամուլը միշտ անդրադարձել է, բայց ինչպես հիշում եք, «ձայն բարբառոյ հանապատի». այդ հրապարակումներն անուշադրության են մատնվել: Իսկ հիմա` թավշյա հեղափոխությունից հետո, աղմկահարույց փաստեր են բացահայտվում:
Նման տեմպերով ընթանալու դեպքում չի բացառվում, որ կարճ ժամանակ անց հարցաքննվի, միգուցե ձերբակալվի նաեւ Գագիկ Խաչատրյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Կարկտապաշտպան համակարգ ներդրած տնտեսավարողների վարկային արտոնությունները կընդլայնվեն. նախագիծ
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
Մեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանը
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գազ չի լինի․ հասցեներ