«Բեմականացված» կողոպուտ Էջմիածին-Երևան ճանապարհի գազալցակայաններից մեկում
Ոստիկանության Վաղարշապատի բաժնում հուլիսի լույս 24-ի գիշերը՝ 0 ժամ 15-ի սահմաններում, հաղորդում է ստացվել, որ Էջմիածին-Երևան ճանապարհին գտնվող գազալցակայաններից մեկում հարվածել են աշխատակցի գլխին և գումար հափշտակել։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ հափշտակվել է 160.000 դրամ ու բջջային հեռախոս։ Վաղարշապատի քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց կողոպուտի հատանիշներով։ Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզել են, որ տեղի ունեցած կողոպուտը կազմակերպել են գազալցակայանի աշխատակիցը՝ Ոսկեհատ գյուղում ապրող, 29-ամյա Գագիկ Պողոսյանը, ընկերոջ՝ Էջմիածնի բնակիչ 22-ամյա Սարգիս Մելքոնյանի օժանդակությամբ։
Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին և ներկայացվել նախաքննական մարմնին, որտեղ խոստովանել են կատարածը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Կարկտապաշտպան համակարգ ներդրած տնտեսավարողների վարկային արտոնությունները կընդլայնվեն. նախագիծ
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
Մեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանը
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գազ չի լինի․ հասցեներ