Մի՞թե միայն Մալիշկայի գյուղապետն է ընտրակաշառք բաժանել
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում 14.07.2018թ.-ին Մ. Մովսիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-1542-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավարի պաշտոնը, օժանդակել է 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններին ռեյտինգային ընտրացուցակներով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածուին` նրա օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու հանցագործության կատարմանը:
Ազգային ժողովի` 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների նախընտրական փուլում` 2017թ.-ի մարտ ամսին, Մ. Մովսիսյանը, հանդիսանալով ռեյտինգային ընտրացուցակներով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածուի` Մալիշկա համայնքի նախընտրական շտաբի ղեկավար, թեկնածուի օգտին 1300 ձայն ապահովելու և այդ նպատակով ընտրակաշառքներ բաժանելու համար վերջինիցս առձեռն ստացել է ընդհանուր` 13.000.000 ՀՀ դրամ գումար, որը որպես ընտրակաշառք բաժանել է Մալիշկա համայնքի բնակիչներին` 10.000-ական ՀՀ դրամ մեկ ձայնի դիմաց: Մ. Մովսիսյանը, ապահովելով շուրջ 800 ձայն, ըստ նախնական պայմանավորվածության, ԱԺ պատգամավորի նույն թեկնածուին վերադարձրել է 500 ձայնի դիմաց հաշվարկված 5.000.000 ՀՀ դրամ գումարը:
14.07.2018թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Մ. Մովսիսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններ
ԱՄՆ պետքարտուղարությունը դեմ է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին. Fox News
Կարկտապաշտպան համակարգ ներդրած տնտեսավարողների վարկային արտոնությունները կընդլայնվեն. նախագիծ
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնա...