Սամվել Ալեքսանյանը բարձրացնում է գները
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս խմբագրություն դիմած քաղաքացիները դժգոհում էին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» բժշկական կենտրոնում բարձրացել են ծառայությունների գները: Այն էլ՝ մոտ 20 տոկոսով: «Էս էլ հեղափոխության օգուտը: Սրանց բերեցին օրինական դաշտ, հիմա էդ քսան տոկոսներն էլ մեր ջանից են հանում»,-կեսլուրջ-կեսկատակ ասում էր մեր զրուցակիցներից մեկը:
Սակայն պարզվում է, որ բուժհաստատությունները ԱԱՀ-ով չեն հարկվում, ինչի մասին են վկայում նաև նշյալ կենտրոնի կողմից տրված կտրոնները, ուր ԱԱՀ տողում գրված է 0: Այսինքն, թանկացումների պատճառները շատ ավելի խորքային են:
Վերադառնալով գներին, նշենք, որ, ի մասնավորի, վերակենդանացման բաժանմունքում մեկ օր մնալու համար նախկին 40.000 դրամի փոխարեն հիմա վճարում են 50.000 դրամ, նույն համամասնությամբ թանկացել են նաև որոշ հետազոտությունների, ինչպես նաև բուժման գները:
Ի դեպ, ուշագրավ է, որ այստեղ ոչ վիրահատական բուժման վճարը ոչ թե հաստատագրված է, այլ օրական կտրվածքով, ասենք՝ օրը 25.000 դրամ՝ նախկին 20.000-ի փոխարեն՝ ընդհանուր պալատում: Քանի օր կմնա հիվանդը, այնքան էլ կվճարի:
Թե ինչու են բարձրացել գները, փորձեցինք պատասխան ստանալ «Աստղիկ» բժշկական կենտրոնից: Մի կերպ գտան մեկին, ով կարող է պատասխանել, վերջինս խնդրեց գրավոր ուղարկել հարցը, ուղարկեցինք: Անցել է մի քանի օր, իսկ պատասխան չկա: Երևի դժվար է պատասխանել՝ իրոք գները բարձրացե՞լ են, թե՞ ոչ: Կարծում ենք՝ ավելի դժվար է պատասխանել երկրորդ հարցին՝ ինչո՞ւ են բարձրացել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններ
ԱՄՆ պետքարտուղարությունը դեմ է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին. Fox News
Կարկտապաշտպան համակարգ ներդրած տնտեսավարողների վարկային արտոնությունները կընդլայնվեն. նախագիծ
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնա...