Նախարարն առաջարկել է ուռուցքաբանության կենտրոնը տալ Լֆիկ Սամոյի կառավարմանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վերջերս պատկան մարմինների ներկայացուցիչների հետ նեղ քննարկման ժամանակ առաջարկել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը տալ «Սամոյի կառավարմանը»․ խոսքն «Աստղիկ» ԲԿ սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մասին է։
Ներկաները չեն թաքցրել իրենց տարակուսանքը, քանի որ նոր կառավարության առաջին թիրախը հենց Ալեքսանյանն էր, ում «սիթի»-ներում ստուգումներով մեկնարկեց նախկին իշխանությունների հանցավոր գործունեության բացահայտումը։
Թեեւ Թորոսյանը նախնական պայմանավորվածություն է ունեցել Ալեքսանյանի հետ, սակայն կառավարությունն Ուռուցքաբանության կենտրոնը նրան հանձնելու առաջարկին բացասաբար է վերաբերվել, եւ հարցը կարծես փակվել է։
Հիշեցնենք, որ դեռեւս Տիգրան Սարգսյանի օրոք է նշված կենտրոնը Համաշխարհային բանկի օգնությամբ կառուցվել, հետագայում այն զինել են ժամանակակից սարքավորումներով, սակայն մինչ օրս չի շահագործվում։ Իշխանությունը մտադիր է այն վստահել բարեխիղճ եւ պրոֆեսիոնալ շահագործողի։
Այն ծառայելու է ուռուցքաբանական հիվանդությունների ախտորոշման ու բուժման համար․ ամեն տարի մեր երկրից հարյուրավոր հիվանդ քաղաքացիներ մեկնում են արտերկիր՝ բուժվելու, կենտրոնի շահագործումից հետո ակնկալվում է, որ դրսից Հայաստան կժամանեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը
Գումար` հանրահավաքին մասնակցելու համար
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել