Դանակահարել է գազալցակայանի մեխանիկին ու փախել. տուժողն ի վիճակի չէ խոսել
Հուլիսի 11-ին` ժամը 07.50-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսի կտրած-ծակած վերքեր՝ կրծքավանդակ թափանցող, թոքի վնասում, աջից ստոծանու վնասումով թափանցող որովայնի խոռոչ, լյարդի աջ բլթի վնասում, հեմոռագիկ շոկ 4-րդ աստիճանի, գլխի մազածածկ շրջանի վերքեր» ախտորոշմանբ իրենց մոտ բուժօգնության է ընդունվել մի քաղաքացի։
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տուժողը Աշտարակի խճուղում գործող գազալցակայաններից մեկի աշխատակից է։
Պարզվել է նաեւ, որ հուլիսի 11-ին՝ ժամը 07.00-ի սահմաններում, անհայտ անձը մոտեցել է գազալցակայանի աշխատակիցներին, կենցաղային հարցերի շուրջ վիճել նրանց հետ, որի ընթացքում մոտը եղած դանակով հարվածել է գազալցակայանի մեխանիկին՝ պատճառել վերոնշյալ վնասվածքները, ու դիմել փախուստի:
Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դանակահարողը երեւանցի, 29-ամյա Անդրանիկ Հ.-ն է, որը հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ոստիկանություն։
Ըստ բժշկի տեղեկանքի, տուժողը ի վիճակի չի եղել կատարվածի վերաբերյալ հաղորդում տալու։
Անդրանիկ Հ.-ն ձերբակալվել է:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել է Վաղարշապատի քննչական բաժին:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Քաջ գիտակցում եմ՝ ինչ պատասխանատու ու կարևոր աշխատանք պետք է կատարեմ․ «Արարատցեմենտ»-ի կառավարիչ
Կարկտապաշտպան համակարգ ներդրած տնտեսավարողների վարկային արտոնությունները կընդլայնվեն. նախագիծ
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնա...