Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններ Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի Ուկրաինայում քննարկում են Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հնարավորությունը Եվրոպայի Մ18 թիմային առաջնության 6-րդ խաղափուլում Հայաստանի շախմատի թիմը հաղթել է Իսրայելին «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ Բալեյանը հաղթեց վրացի ըմբիշին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ Շիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ

Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններWildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլիՈւկրաինայում քննարկում են Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հնարավորությունըԵվրոպայի Մ18 թիմային առաջնության 6-րդ խաղափուլում Հայաստանի շախմատի թիմը հաղթել է Իսրայելին«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել էԳանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգությունՄյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզՄենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլԲալեյանը հաղթեց վրացի ըմբիշին ու դուրս եկավ կիսաեզրափակիչՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԱնգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներՔրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձՈւրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազարՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱնձը հաստատող բիոմետրիկ նոր փաստաթղթեր․ ի՞նչ է փոխվումԻտալիայում շոգի պատճառով եղանակային վտանգի գոտին ընդլայնել են մինչև 19 քաղաքներԿրթության, գիտության և նորարարության ոլորտում համագործակցության համաձայնագիր՝ Հայաստանի և Չեռնոգորիայի միջևԼիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներՌուսաստանն Ուկրաինային հարվածել է Հյուսիսային Կորեայից ստացած հրթիռով. ԶելենսկիԱբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոնBP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր«Ալաշկերտը» ավարտեց եվրագավաթային մրցելույթներն այս մրցաշրջանումՆախագահ Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանըԱմասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայրԷլեկտրոնային առևտրի օպերատորների պահեստները պետք է ունենան առնվազն 600 քմ տարածք և շուրջօրյա տեսահսկում․ նախագիծՄահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո ԲարեզինՀայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և շարունակելու է պայքարը Մ-17 ԱԱ-ումԿարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ«Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ». ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունըԻսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ» շարժման թունելները պայթեցնելու մասինՌազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային առավելագույն շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկանՍևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ըԵրևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամասի նկատմամբՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՀայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրաԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալովՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավորմամբ արված աշխատանքներինՆարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս ՊետրոսյանԻսպանիայի ԱԳՆ-ն կանչել է Իտալիայի դեսպանին՝ Շենգենյան համաձայնագիրը դադարեցնելու գաղափարի պատճառովՍինգապուրի վարչապետը շնվորհավորել է ՓաշինյանինՖրանսիայում անտառային հրդեհների գործերով ավելի քան 300 մարդ է ձերբակալվելԾաղկաձորում գործող ընկերությունը թաքցրել է աշխատավարձերի և շրջանառության իրական չափերըԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդինՄեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանըԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողներիՕգոստոսի 1-5-ը Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԻնչպես կատարել անշարժ գույքի վարձակալությունից ստացված հարկային պարտավորությունները. ՊԵԿ-ի պարզաբանումըՄնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը
Հայաստան

Մեր կրթական համակարգը գործում է սանտեխնիկի պես

Կրթական համակարգի խնդիրների բարձրաձայնումը, թերությունների վերհանումն ու անաչառ քննարկումն այն ուղին է, որով հարկ է օժանդակել, արագացնել առավել ռացիոնալ լուծումների որոնումն ու ներդրումն այս ոլորտում. այս մասին նշեցին «Կրթական համակարգի խնդիրները. ինչի՞ց սկսել» խորագրով հանդիպում-քննարկման հյուրերը՝ արձանագրելով, որ այսօր նոր կառավարությունն էլ կարծես ուշադիր է հանրային քննարկումներին և հույս կա, որ նշված խնդիրները, առաջարկներն ու լուծումները նպաստելու են համակարգի հիմնային բարեփոխմանը: «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած այս հանդիպմանը հրավիրված էին կրթության կազմակերպիչներ, փորձագետներ, ուսուցիչներ, դասախոսներ և կրթության խնդիրներով շահագրգիռ անձինք: 

Բանախոսների ախտորոշմամբ՝ կրթության ոլորտում կատարված աշխատանքներն այս տարիներին եղել են տարերային, չեն կատարվել համակարգային հետազոտություններ՝ նոր սերնդի երեխայի կերպարի, նոր մասնագիտական որակների, ապագայի պահանջների և մարտահրավերների: «Արդյունքում մեր կրթական համակարգը գործում է սանտեխնիկի պես. եթե մի տեղից ջուր է կաթում, գնում-նորոգում է այդ խողովակի այդ մասը, հետո տեսնում է, որ մի այլ տեղից էլ է կաթում, էնտեղ է փորձում նորոգել, մինչդեռ երևի թե լուծումը ընդհանուր խողովակաշարը փոխելն է, որովհետև այսպես անընդհատ կրթական ռեֆորմների մեջ ենք»,- նկատեց ուսուցիչ, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Այն, ինչ որ այս տարիներին արել ենք, հաճախ նույնիսկ հակառակ էֆեկտ է տվել: Բարեփոխումներ ենք արել, փող ենք ծախսել, վարկ ենք վերցրել ու արդյունքում ծնել ենք այդ նույն բարեփոխումների հակառակորդ: Այսինքն, եթե ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ: Հիմա եթե դուք ֆեյսբուքով նայեք, թե ինչ են առաջարկում մեր ԿԳ նախարարին, բոլոր առաջարկները առաջարկ են դեպի հետ: Հետ գնանք տասնամյա կրթության, այդ առարկաները, որ վերջին տարիներին մտցրել են, հանեք, այդ քննությունները, թեստերը հանեք, հետ բերեք շարադրություն, թելադրություն, համակարգչով որ թվանշաններ եք դնում, հանեք, մատյանից, թղթից լավը չկա, էդ դպրոցական խորհուրդներն ինչ թիթիզություն են, վերացրեք, ևն, ևն»,- ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

«Խորհրդային շրջանում (հետխորհրդայինն էլ շատ չի տարբերվում) հաջողության հասնում էին նրանք, ովքեր փախչում էին կրթական համակարգից,- հիշեցրեց ԵՊՀ դասախոս, «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ Արա Աթայանը,- դրանով կյանքն էին սովորում, կյանքի հետ կապն էին սովորում: Նրանք, ովքեր լավ սովորողներն էին դասարաններում, որ շատ գիրք էին կարդում, նրանք շատ հաճախ ունենում էին իդեալներ, բայց չէին ունենում ունակություններ այդ իդեալները կյանքի կոչելու: Իսկ նրանք, ովքեր դժբախտաբար չէին ունենում իդեալներ, քանի որ այդ համակարգից փախչում էին, դրա շնորհիվ սովորաբար կամային հատկություններ էին կարողանում պահպանել և հարց լուծող էին դառնում»:

«Իրականում, եթե մենք մանկապարտեզում ու տարրական դպրոցում երեխեքին հաշմանդամ չդարձնենք, եթե մեր կրթության ոլորտում դադարի տիրել արիության ու բարոյականության այս համատարած անկումը, մենք հրաշալի արդյունքներ կունենանք. մենք դրա ներուժն ունենք»,-նշեց «Ինստիգեյթ» ընկերության հիմնադիր Վահագն Պողոսյանը: «Եվ պիտի հաշվի առնենք, որ այսօրվա աշխարհին պետք են մարդիկ, որ ունեն ոչ միայն գիտելիք, այլև՝ բարձր բարոյականություն»,- իր ելույթում ասաց «Քայլ առ քայլ» միջազգային ընկերակցության խորհրդատու Ռուզաննա Ծառուկյանը:

Բանախոսները ոչ միայն ախտորոշեցին, այլև՝ ներկայացրին բուժման իրենց տեսլականները: «Առաջին հերթին «փակենք» մանկավարժական համալսարանը: Դա այն կառույցն է, որի պատճառով մեր ուսուցչի վարկանիշն ընկել է,- սարկազմով առաջարկեց Ս.Մարտիրոսյանը՝ հավելելով, որ դա դառը դիտարկում է՝ անձնական ուսուցչական կենսափորձից,- պետք է բարձրացնել բյուջեում կրթությանը տրվող ծախսերը… քանի որ դա ևս, ինչպես ռազմական ոլորտը, անվտանգության երաշխիք է: Եվ պետությունը պիտի սկսի ֆինանսավորել ոչ թե դպրոցին՝ ըստ երեխայի, այլ՝ երեխային: Եթե գումարը հատկացվի երեխային, ապա ո՞վ ասաց, թե մի մեռնող գյուղում չի կարող մասնավոր դպրոց լինել՝ հետ վերադարձնելով հեռացածներին»:

Սերոբ Խաչատրյանի դիտարկմամբ՝ մեծ է խզումը փաստաթղթերի և իրականոթյան միջև. «Ինձ համար կարևոր չի՝ ինչ է գրված փաստաթղթերում: Ինձ համար կարևոր է, թե ինչպես է ուսուցիչը խոսում աշակերտի հետ, ինչպես են ուսուցիչները խոսում իրար հետ, ոնց է մարզպետը վերաբերվում դպրոցի տնօրենին, ինչ բառապաշարով է հետը խոսում: Երբ այդ հարաբերությունների որակը բարձրանա, կրթությունն էլ անպայման կբարձրանա՝ հասնելով զարգացած կրթությամբ երկրների մակարդակին»:

«Պետք է հիմնել կրթության ազգային խորհուրդ, որի անդամները չեն լինի վճարվող, չեն ֆինանսավորվի որևէ մեկից, որոնց կարգելվի դրամաշնորհներ ստանալ: Եվ այս կառույցը պետք է համակարգը փոխի՝ սկսելով կրթական չափորոշչի վերանայումից»,- առաջարկեց Ա.Աթայանը:

Ամփոփելով՝ բանախոսներն ու հյուրերը հույս հայտնեցին, որ «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած այս և հաջորդ հանդիպում-քննարկումների ընթացքում ձևակերպված խնդիրներն ու լուծումները հաշվի կառնվեն պետական մարմինների կողմից՝ արագացնելով երկար սպասված առաջընթացը:


«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»-ը մեր երկրի զարգացմանն ուղղված գաղափարներ և դրանց կենսագործման ուղիներ որոնող կառույց է: Նախաձեռնության նպատակն է ակտիվ քաղաքացիների և տարբեր ոլորտների մասնագետների երկխոսությունների, հանդիպումների, քննարկումների արդյունքում ստանալ խնդիրների ձևակերպումներ և լուծումների առաջարկներ՝ նպաստելով տարբեր ոլորտներում բարեփոխումների գործընթացին: