Սպասեք բացահայտումների քաղաքապետարաններում, Էներգետիկայի եւ Սփյուռքի նախարարություններում. Սանասարյան
Պետական գնումների վերաբերյալ վերահսկողությունը հերթականությամբ իրականացնում ենք։ Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին լրագրողների հետ զրույցում նշեց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով գնումների ոլորտում չարաշահումների հնարավոր բացահայտումներին։
Նրա խոսքով, միանգամից հնարավոր չէ բացահայտել, բացահայտումները գործընթաց է պահանջում. «Մենք նոր ենք սկսել, մի շաբաթ է՝ ինչ սկսել ենք մեր գործունեությունը»։
Սանասարյանը նշեց, որ իրեն բավականին բարդ աշխատանք է բաժին հասել. «Բավականին տաժանակիր աշխատանք է, որովհետեւ գործ ունենք թվերի, խառը իրավիճակների հետ»։
Պետական վերահսկողական ծառայության պետը շեշտեց, որ իրենց կառույցը վերահսկողությունից զատ իրականցնում է կանխարգելիչ գործառույթ. «Արդեն շատերը, ովքեր նախկինում այս կամ այն չարաշահումն արել են, հիմա չեն անի, որովհետեւ գիտեն՝ այդ թվում Պետական վերահսկողական ծառայությունը կայցելի իրենց»։
Հարցին, թե առաջիկայում որտեղ սպասեն բացահայտումների, նա նշեց. «Առաջիկայում սպասեք քաղաքապետարաններում, Էներգետիկայի եւ Սփյուռքի նախարարություններում»։
Սանասարյանը իր խոսքում հավաստիացրեց, որ իրենք իրենց գործն անում են. «Մենք քնած չենք, մեր գործը անում ենք։ Այսօր, օրինակ, դատախազություն եմ ուղարկելու ԲԵՑ–ի հետ կապված մի գողության դեպք, որը նախաձեռնեցինք եւ գտանք գողացված տրանսֆորմատոր, մեծ արժողությամբ՝ միլիոնների մասին է խոսքը»։


















































ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը
Գումար` հանրահավաքին մասնակցելու համար
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել