Նիկոլայ Գաբրիելյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. ՔԿ
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Նիկոլայ Գաբրիելյանի մահվան դեպքի առթիվ։
Ըստ կոմիտեի, հուլիսի 09-ի առավոտյան Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել առ այն, որ իր բնակարանում ատրճանակով կրակելու եղանակով ինքնասպանություն է գործել Նիկոլայ Գաբրիելյանը:
«Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և Ն.Գաբրիելյանի դին հայտնաբերել՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Ատրճանակը գտնվել է տուժածի դիակի մոտ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն։ Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են Քրեական օրենսգրքի 110-րդ (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) և 235-րդ հոդվածների 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, մշակվել քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվում են մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ», - ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ Նիկոլայ Գաբրիելյանը հանրությանը հայտնի է որպես «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Գազի Կոլյա»։ Նա «Ճըվճըվ Արո» մականվամբ հայտնի Արա Վարդանյանի կնոջ հայրն է։ Արա Վարդանյանի որդու՝ Սարգիս Վարդանյանի անունը կապվում է այս տարվա հունվարի 8-ի գիշերը Երևանի Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետ։


















































ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը
Գումար` հանրահավաքին մասնակցելու համար
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել