ԵԿՄ համագումարը կկայանա սեպտեմբերին
Երկրապահ կամավորների միության համագումարը տեղի կունենա սեպտեմբերի սկզբին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը: Նրա խոսքով` համագումարը հետաձգվում է ֆինանսական խնդիրների պատճառով:
«Քանի որ ԵԿՄ դրամական հաշիվները արգելանքի տակ են, մենք որոշեցինք անցկացնել համագումարը սեպտեմբերի սկզբին: Նախաձեռնող խումբ ենք ստեղծելու, և ԵԿՄ անդամներից ով կցանկանա, կարող է մասնակցել նախաձեռնող խմբի աշխատանքներին»,-ասաց նա:
Անդրադառնալով օրեր առաջ Աշտարակի ձորում անցկացված ԵԿՄ վարչության ինքնաբուխ հավաքին, որի արդյունքում որոշվեց ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրել Արամ Զավենի Սարգսյանի թեկնածությունը, Հայրապետյանն ասաց, որ ԵԿՄ նախագահի պաշտոնում Արամ Սարգսյանին առաջադրելու որոշումն իրենն է եղել և դա ընդունվել է միաձայն:
«Արամ Սարգսյանն ասաց, եթե համագումարը կայացնի որոշում, ինքը չի մերժի»,-հավելեց Հայրապետյանը:
Նա հերքեց լուրերը, որ ԵԿՄ նախագահի պաշտոնում ինքնաառաջադրվել են նաև ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանն ու ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արայիկ Խուդավերդյանի ԵԿՄ նախագահի պաշտոնում հնարավոր առաջադրումից խոսելով էլ ԵԿՄ վարչության փոխնախագահն ասաց, որ նա այս պահին որևէ բաժանմունքում կանգնած չէ հաշվառման:


















































ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը
Գումար` հանրահավաքին մասնակցելու համար
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել