ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանից փորձել են 100 հզր դոլար շորթել արատավորող տեղեկությունները հրապարակելու սպառնալիքով
2015 թ-ին Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, այժմ նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանից շորթմամբ գումար ստանալու համար մեղադրանք է առաջադրվել երկու քաղաքացու:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացնում է, որ Տիգրան Առաքելյանին և Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Միշայի Սահակյանից շորթմամբ առանձնապես խոշոր չափերով գումար ստանալու նպատակով, քննությամբ չպարզված այն անձանց հետ նախնական համաձայնությամբ , 2015 թվականի հունիս-հուլիս ամիսներին, համացանցային կապի միջոցների օգտագործմամբ առանց Հովհաննես Սահակյանի համաձայնության ապօրինաբար հավաքել և պահել են վերջինիս վերաբերյալ` անձնական գաղտնիք համարվող արատավորող տեղեկություններ:
Այնուհետև, Հովհաննես Սահակյանի մասին նշված արատավորող տեղեկությունները հրապարակելու սպառնալիքով նույն ժամանակահատվածում նրանից պահանջել են իրենց տալ 47.222.000 ՀՀ դրամին համարժեք 100.000 ԱՄՆ դոլար, որի չափը հետագայում սակարկվել է, սակայն Հովհաննես Սահակյանը պահանջված գումարը չի տվել:
Տիգրան Առաքելյանին և Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի՝ շորթում խոշոր չափերով և 144-րդ հոդվածի հատկանիշներով՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը:
Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործն ուղարկվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան:


















































ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը
Գումար` հանրահավաքին մասնակցելու համար
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել