Դեռ հայտնի չէ, թե Նիկոլ Փաշինյանն ինչ մակարդակի հանդիպումներ է ունենալու Բրյուսելում
«Հրապարակը» գրում է. «Երեկ դեռ հայտնի չէր, թե Նիկոլ Փաշինյանն ինչ մակարդակի հանդիպումներ է ունենալու հուլիսի 11-12-ին Բրյուսել կատարելիք այցի ընթացքում։ Մասնակցելո՞ւ է նա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ստորագրելո՞ւ է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի կողմից ընդունելիք կոմյունիկեն, ուր, որպես օրինաչափություն, ամրագրվում է տարածքային ամբողջականության նորմը, ինչի պատճառով շատ դեպքերում Հայաստանը հրաժարվել է մասնակցել այդ գագաթնաժողովներին։
Հանդիպելո՞ւ է նա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլդենբերգի հետ, ինչի մասին ակնարկել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյա Ջ․ Ապպաթուրայը։ Հիշեցնենք նաև, որ իր հերթին ՀՀ-ում ԵՄ դեսպան Սվիտալսկին էլ ասել էր, որ Փաշինյանին անչափ ջերմ կընդունեն Բրյուսելում։
Հայտնի է, որ Փաշինյանն անպայմանորեն մեկնելու է Բրյուսել․ մեր այս բոլոր հարցերին ի պատասխան՝ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն ասաց․ «Բրյուսել կատարելիք այցի ընթացքում ՀՀ վարչապետի ունենալիք հանդիպումների մասին առավել մանրամասն կհայտնենք լրացուցիչ։ Այս պահին կարող ենք հաստատել միայն, որ նա հանդիպումներ է ունենալու ԵՄ ղեկավարության հետ»։
Ի դեպ, այս օրերին ՌԴ-ում է գտնվում ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը փորձում է ռուսական մի շարք փորձագիտական շրջանակների հետ հանդիպումներում բացատրել, որ որևէ վտանգ պետք չէ սպասել այդ այցից։ Մեծ ջանքերի շնորհիվ հաջողվել է կազմակերպել նրա հանդիպումը ՌԴ ԱԱԽ քարտուղար Ն․ Պատրուշևի հետ, ինչի մասին երեկ նա հպարտորեն հայտարարեց իր էջում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը
Գումար` հանրահավաքին մասնակցելու համար
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել