Ո՞ւմ ծննդյան օրն է շնորհավորել Արմեն Սարգսյանը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին՝ ծննդյան օրվա առթիվ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.
«Ընդունեք իմ անկեղծ ու ջերմ շնորհավորանքները՝ Ձեր ծննդյան օրվա առթիվ:
Պետական գործունեության Ձեր հարուստ փորձով, Ղազախստանի Հանրապետության շահերը վճռականորեն պաշտպանելու եւ միջազգային լայն համագործակցության խնդիրներ լուծելու կարողությամբ Դուք միջազգային ասպարեզում հեղինակության եւ հարգանքի եք արժանացել:
Համոզված եմ, որ Հայաստանի եւ Ղազախստանի՝ փոխադարձ աջակցության եւ շահերի հարգանքի վրա հիմնված կառուցողական գործակցությունը թույլ կտա էապես հարստացնել հայ-ղազախական միջպետական համագործակցության օրակարգը։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն եւ հաջողություններ, իսկ Ղազախստանի ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում»։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավոր...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ