Ընտրողների ցուցակից հանվելու են անձը հաստատող որևէ վավեր փաստաթուղթ չունեցող մարդիկ
ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովը հերթական նիստում ընտրողների ցուցակների մաքրման վերաբերյալ որոշում է ընդունել: Ցուցակից հանվելու են անձը հաստատող որևէ վավեր փաստաթուղթ չունեցող մարդիկ: Հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն այս մասին ասաց նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
«Որոշման համաձայն՝ ընտրական օրենսգրքում կսահմանվեն այնպիսի փոփոխություններ, համաձայն որոնց ընտրողների ցուցակից կհանվեն անձը հաստատող վավեր փաստաթուղթ՝ անձնագիր, նույնականացման քարտ չունեցող մարդիկ: Մինչ այդ շատերը, ովքեր անձը հաստատող վավեր փաստաթուղթ չունեին և նույնիսկ երկրից դուրս էին, շարունակում էին մնալ ընտրողների ցուցակում»,-ասաց Իոաննիսյանը:
Ընտրական ցուցակներից դուրս կմնա 198 000 մարդ: Իոաննիսյանի խոսքով՝ իրենք վստահ են, որ այդ 198 000-ի ավելի քան 90 տոկոսը վաղուց Հայաստանում չի գնվում: Այնուամենայնիվ, կիրականացվեն հանրային արշավներ, և ովքեր միգուցե Հայաստանում են, սակայն չունեն անձը հաստատող վավեր փաստաթուղթ, կդիմեն և ընդամենը 1000 դրամ վճարելով կստանան նոր անձնագիր: Իոաննիսյանի կարծիքով՝ կլուծվի նաև անձնագրի շատ հին նկարից մարդուն դժվարությամբ նույնականացնելու խնդիրը:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավոր...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ