Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը թաքուն ընտրական նախագիծ է գրում
«Հրապարակը» գրում է. «Իրավաբանական շրջանակներում այս օրերին քննարկվում է, որ ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը թաքուն ընտրական նախագիծ է գրում, այնպես, ինչպես արել են նախկին իշխանությունները:
Բանն այն է, որ իրավաբանական լայն հանրությանն անհայտ է, թե ինչ փոփոխություններ են ուզում անել ներկա իշխանությունները, ընդամենը կցկտուր ինֆորմացիաներ ունեն, այն էլ՝ ասուլիսներից, հարցազրույցներից և հրապարակային այլ միջոցառումներից: Օրինակ՝ խոսում են, որ որոշվել է խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմն իջեցնել:
Նախ, ասում էին, որ 5-ի փոխարեն դառնալու է 3, 7-ի փոխարեն՝ 5, սակայն, վերջին տվյալներով՝ մտադիր են իջեցնել 1 տոկոսով: Այսինքն՝ կուսակցությունների համար 5-ի փոխարեն անցողիկ շեմը կսահմանվի 4 տոկոս, դաշինքների համար՝ 7 տոկոսի փոխարեն 6 տոկոս:
Մեր աղբյուրը, անդրադառնալով այս փոփոխությանը, նշեց, որ պառլամենտական կառավարման երկրում հակառակն է լինում, անցողիկ շեմը բարձր է լինում, որպեսզի հեշտությամբ կառավարություն ձևավորեն և հետընտրական ճգնաժամերի մեջ չհայտնվեն»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը
Գումար` հանրահավաքին մասնակցելու համար
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել