Թերքաշայինները, գերքաշայիններն ու գիշերամիզություն ունեցողները նույնպես կծառայեն. ծառայության նոր ձևաչափ է ավելացել
Ծառայություն հեշտացված օրվա կարգացուցակով (ԾՀՕԿ)՝ 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում ավելացվել է զինծառայության ևս մեկ տարբերակ:
Լրագրողների հետ ճեպազրույցում, ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԶՈւ գլխավոր շտաբի կազմզորահավաքային վարչության պետ, գեներալ-մայոր Կամո Քոչունցը:
Այսուհետև ԾՀՕԿ տարբերակով ծառայության կզորակոչվեն առողջական որոշ խնդիրներ ունեցող զորակոչիկները՝ գիշերամիզություն ունեցողները, թերքաշայինները (նորմայից 2 կգ պակաս լինելու դեպքում՝ 43-45 կգ), գերքաշայինները (նորմայից 4 կգ ավել լինելու դեպքում) ու հեմոգլոբինի ցածր կամ բարձր մակարդակ ունեցողները:
«Մինչ այս հրամանը՝ նմանատիպ խնդիրներ ունեցող զորակոչիկներն ազատվում էին զինծառայությունից կամ թաքցնում էին իրենց խնդիրներն ու ծառայում էին գաղտնի:
«Եթե նախկինում զորակոչվելու շեմը 45 կգ էր, ապա այս որոշումից հետո 43-45 կգ քաշով երիտասարդները նույնպես կզորակոչվեն՝ ծառայելով Ծառայության հեշտացված օրվա կարգացուցակով: Նրանք ծառայելու են միայն սպասարկման և անցագրային օղակներում»,- ասաց գեներալ-մայորը և հավելեց, որ գիշերամիզություն ունեցողների համար հատուկ պայմաններ են լինելու՝ նրանք օրվա ցանկացած ժամի հնարավորություն կունենան լողանալու և իրենց կարգի բերելու: Այս խնդիրն ունեցողները հիմնականում ծառայելու են հոսպիտալներում, և նրանց տրամադրվելու են հատուկ ներքնակներ:
«Զորամասերն ընտրելիս հաշվի են առնվել դրանց սեփական հիգիենան լիովին ապահովելու պայմանները»,- նշեց Քոչունցը:
Նա շեշտեց, որ Ծառայության հեշտացված օրվա կարգացուցակով զորակոչի ընթացքում արդեն իսկ զորակոչվել է 5 երիտասարդ, և ողջ զորակոչի ընթացքում նրանց թիվը կկազմի 70-ից 100:
Այս տարբերակով ծառայության անցած տղաները յուրաքանչյուր 6 ամիսը մեկ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նիստի ժամանակ կանցնեն վերափորձաքննություն:
Կառավարության այս նոր որոշման համաձայն, այն քաղաքացիները, ովքեր այս նույն խնդիրների պատճառով զինծառայության տարկետում են ստացել և դեռևս զորահավաքային տարիքում են՝ տարածվելու է նաև նրանց վրա:
Եզրափակելով խոսքը՝ վիճակահանության այս թմբուկն ավելացվել է 2018 թ. ապրիլ ամսին՝ Կառավարության ընդունած համար 404 որոշման համաձայն:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավոր...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ