Մեքսիկայի նորընտիր նախագահը հրաժարվել է թիկնապահներից, շքեղ նստավայրից, ինքնաթիռից ու կիսել աշխատավարձը
Մեքսիկայի նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է իր համար նախատեսված թիկնազորից հրաժարվելու մասին:
Ինչպես նշում է The Guardian-ը, ղեկավարն իր որոշումը բացատրել է նրանով, որ ցանկանում է հնարավորինս մոտ լինել ժողովրդին:
«Ես թիկնապահներ չեմ ուզում, ինչը նշանակում է, որ իմ անվտանգությունը կապահովեն, ինձ կպաշտպանեն իմ քաղաքացիները»,- հանրահավաքի ժամանակ հայտարարել է նախագահը:
Բրիտանական պարբերականը նկատում է, որ ձախակողմյան ուժերի 64-ամյա ներկայացուցիչը վայելում է Մեքսիկայի բնակչության հատկապես կարիքավոր շերտի (53 մլն մարդ) աջակցությունը:
Հայտնի է, որ Օբրադորի քայլը դատապարտել են որոշ քաղաքագետներ՝ նկատելով, որ դա անպատասխանատու որոշում է, քանի որ նա սովորական մարդ չէ, այլ պետության ղեկավար:
Սակայն Օբրադորն այսքանով չի սահմանափակվել: Նա հրաժարվել է մայրաքաղաք Մեխիկոյում գտնվող շքեղ նախագահական նստավայրից՝ հայտարարելով, որ այն կվերածի ժողովրդի համար նախատեսված մշակութային կենտրոնի:
Բացի այդ, նա հայտարարել է նախագահական օդանավը վաճառելու մտադրության մասին, արգելել է բարձրաստիճան պաշտոնյաներին ճամփորդել մասնավոր օդանավերով և ուղղաթիռներով:
«Այս ամենի վերջը դրվելու է: Մենք չենք կարող ունենալ հարուստ կառավարություն ու աղքատ բնակչություն»,-ասել է նախագահը:
Նշվում է նաև, որ Օբրադորը նախագահական աշխատավարձը կիսել է ու պատրաստվում է կրճատել բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, որպեսզի կարողանա բարձրացնել կարիքավոր խավի աշխատավարձերը:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավոր...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ