Օսիպյանը մայիսին ծախսել է 71 մլն դրամ
«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նոր պաշտոնը ստանձնելուց հետո նույն` մայիս ամսին, մի շարք գնումների պայմանագրեր է կնքել համակարգի կարիքների համար: Խնդիրն այն է, որ ավելի քան 71 մլն դրամ ընդհանուր արժեքով ծառայությունները ձեռք են բերվել մեկ անձից կատարվող գնումների սկզբունքով, այսինքն` առանց մրցույթների:
Մասնավորապես` ոստիկանությունը փոխադրամիջոցների հետ կապված ապահովագրական ծառայությունների դիմաց «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությանը վճարել է 8 մլն 350 հազար դրամ, «ՍԻԼ ինշուրանս» ապահովագրական ընկերությանը` 13.2 մլն դրամ, «ՖՎ & Գ» ընկերությանը` 13 մլն 411 հազար դրամ` ներքին ծառայողական ցանցի ծառայությունների, եւ անհատ Վարդան Ասատրյանին վճարել է 36.4 մլն դրամ` տեսաձայնային օպտիկական սարքերի վերանորոգման եւ պահպանման ծառայությունների համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով