Նոր նշանակումներ ոստիկանությունում
Այսօր՝ հուլիսի 2-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության գնդապետ Արմեն Վանցյանը նշանակվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ:
Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով Պավել Օրդյանը ազատվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պետի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Մաշտցի բաժնի պետ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Արաբկիրի ոստիկանապետ նշանակված Ա. Վանցյանը երկար տարիներ աշխատել է ոստիկանության համակարգում, եղել է մի քանի տարածքային բաժինների պետ, ոստիկանության համակարգում համարվում է ուժեղ օպերատիվնիկ, ունի մարդկային բարձր հատկանիշներ: Մաշտոցի ոստիկանապետ նշանակված Պ. Օրդյանը նույնպես համարվում է իր գործի գիտակ:
Նշված անձինք տարածքային որ բաժիններում էլ որ աշխատել են, այդ բաժինները ունեցել են՝ ինչպես հանցագործությունների բացահայտման, այնպես էլ հանցագործությունների նախականխման բարձր ցուցանիշներ:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով