Մանրամասներ Աղվան Հովսեփյանի առանձնատան գողությունից
ՀՀ Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի առանձնատան գողությունից:
Այս առնչությամբ, ՔԿ տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Բյուրականում գտնվող Նարեկ Հովսեփյանին (Աղվան Հովսեփյանի որդին է-խմբ) պատկանող տնից կատարված գողության դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով` 2018 թվականի հունիսի լույս 28-ի գիշերն անհայտ անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, պոկել է Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում գտնվող, Ն.Հովսեփյանին պատկանող տան առաջին հարկի պատուհանի մետաղյա ճաղավանդակը, կոտրել պատուհանը, ապօրինի մուտք գործել ներս, տակնուվրա արել բոլոր դարակները, տունը եւ հափշտակելով սիգարներ ու մեկ հատ հուշանվեր-թուր՝ դիմել փախուստի:
Նախնական հաշվարկներով` պատճառված վնասը գնահատվում է 200.000 ՀՀ դրամ։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:
Կատարվում է նախաքննություն:


















































ՀՀ քննչական կոմիտեի շենքից 590 000 դոլար գողանալու դեպքից հետո պաշտոնանկություններ են եղել
Երիտասարդը բարձրաձայն հայհոյել է, իսկ հետո դանակով հարվածել իրեն դիտողություն անողին
ՀՔԾ պարզաբանումը՝ Արա Բաբլոյանի հայտարարության առնչությամբ. մանրամասներ հարցաքննությունից
Քոչարյանի դատի ժամանակ հավաքի մասնակցին ծեծելու դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել. բազմաբեկոր, տեղաշարժված կոտրվածքներ
33-ամյա ալֆոնսը, ամուսնանալու խոստում է տվել եւ խաբերութամբ գումար հափշտակել 11 «հարսնացուներից». ՔԿ
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով