Ենոքավանում ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ ծագած վեճի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել
Հունիսի 29-ին՝ ժամը 20.30-ին, ոստիկանության Իջևանի բաժնում 1965 թ. ծնված Գարիկ Փ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Ենոքավան գյուղի հանգստյան գոտում, ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 1979 թ. ծնված Արսեն Գ.-ն դանակով հարվածել է 1978 թ. ծնված Հովսեփ Բ.-ին՝ պատճառելով վնասվածք: Հովսեփ Բ.-ն տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 21.45-ին, կամավոր բաժին է ներկայացել Արսեն Գ.-ն և ներկայացրել հանցագործության գործիք դանակը և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, հանգստյան գոտու ավտոկայանատեղում վիճաբանություն է ծագել իր և Գարիկ Փ.-ի հետ եկած Հովսեփ Բ.-ի և ևս մեկ անձի հետ, որին չի ճանաչում, որի ժամանակ Հովսեփ Բ.-ն և իրեն անծանոթ անձը ծեծի են ենթարկել իրեն, իսկ ինքը ինքնապաշտպանության նպատակով ձեռքին եղած խոհանոցային դանակով հարվածել է նրան՝ պատճառելով վնասվածք:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով