Ադրբեջանը չի պատկերացնում, թե ինչ կարող է սպասել այս իշխանություններից
«168 ժամը» գրում է. «Հակառակորդը հասկանում է, որ Հայաստանը որոշ դժվարություններ հաղթահարելու փուլում է, նոր իշխանությունները Ղարաբաղի հարցում միայն մեկ աղմկահարույց հայտարարություն են արել, և գործընթացը դեռ տեղից չի շարժվել: Ադրբեջանը չի պատկերացնում, թե ինչ կարող է սպասել այս իշխանություններից ռազմական դաշտում նման իրավիճակներում, սադրանքների կամ ռազմական գործողությունների ժամանակ: Բարձր լարվածության գործընթաց է, որը, ըստ այդ հաշվարկի կբացահայտի ՀՀ իշխանությունների մտադրությունները և իրական ամրությունը»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին շրջանի հայտարարություններին և շփման գծում առկա իրավիճակին՝ ասել է ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը: Նրա կարծիքով՝ ՀՀ իշխանությունների արձագանքն այս ամենին տեսանելի կողմում համարժեք է, բայց միայն տեսանելի կողմը մեկնաբանելը քիչ է, քանի որ նման հակամարտություններում մեծածավալ անտեսանելի դիվանագիտական և ռազմական աշխատանք է տարվում:
Իր հերթին՝ ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևն ասել է, որ երկրների ղեկավարները միմյանցից տարբերվող հռետորաբանություններ են կիրառում՝ ինչ-որ ուղերձներ փոխանցելու նպատակով: Այս տեսանկյունից Եվսեևը նմանեցնում է Փաշինյանի և Վոլոդինի հայտարարությունները, որոնք, ըստ նրա՝ Ադրբեջանին զսպելու կոչեր էին պարունակում: «Մեկ տարբերությամբ, որ ՀՀ վարչապետը, բացի այն, որ ադրբեջանական կողմին հասկացնում է, որ մերժում է իրեն Ադրբեջանի կողմից պարտադրված լարվածությունը շփման գծում, այլև պնդում է, որ ակնկալում է ավելի խաղաղ իրավիճակ շփման գծում, նաև փորձում է հայ հասարակության շրջանում առկա մտահոգությունները փարատել, որպեսզի երկրում խուճապային տրամադրություններ չառաջանան, և սկսված ներքաղաքական գործընթացները չտուժեն այս ամենի հետևանքով»,-ասել է նա»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով