Խառնել են Մանվել Գրիգորյանի հայրական տան իրերը, գողություն կատարել որդու առանձնատնից
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ Արշալույս գյուղում գողության փորձի եւ Էջմիածնում գողության դեպքերի առթիվ: Այս մասին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից:
Հաշվի առնելով ԶԼՄ-ների հետաքրքրությունը նշված դեպքերի վերաբերյալ՝ տեղեկացնում ենք, որ 2018թ. հունիսի 28-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ հունիսի 15-ի ժամը 13.00-ից մինչև հունիսի 28-ի ժամը 11.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տան չբնակեցված լինելու հանգամանքից՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք) տեխնիկական միջոցների գերծադրմամբ պատուհանի մետաղյա ճաղավանդակը պոկելու և պատուհանը բացելու եղանակով մուտք են գործել Մանվել Գրիգորյանի՝ Արշալույս գյուղում գտնվող հայրական տուն, խառնել են տան իրերը, սակայն ոչինչ չգողանալով՝ հեռացել են:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ գողության փորձ կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:
Հունիսի 28-ին ահազանգ է ստացվել նաև Էջմիածին քաղաքի տներից մեկից կատարված գողության վերաբերյալ։ Ըստ բնակչուհու ահազանգի՝ 2018թ. հունիսի 27-ի ժամը 22:00-ից մինչև հունիսի 28-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք) տան հետնամասի եվրոպական արտադրության դուռը և դռան ճաղավանդակը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու եղանակով ապօրինի մուտք է գործել իրենց տուն և հափշտակել տարբեր իրեր՝ արևային ակնոցներ, ձեռքի ժամացույցներ, բիժուտերիաներ, դրամապանակներ, կանխիկ գումար, բանկային քարտեր, ինչպես նաև որդուն՝ Ա.Գրիգորյանին պատկանող որսորդական հրացանը և դրա վերաբերյալ փաստաթղթերը։ Նախնական տվյալներով՝ բնակչուհուն պատճառվել է 13.310.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1-րդ կետերով, 238-րդ հոդվածի 1-ին մասով և 324-րդ հոդվածի 1-ին մասով:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նշված դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին/անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Նշենք, որ մեր տեղեկություններով Էջմիածնում թալանել են Մանվել Գրիգորյանի որդու առանձնատունը, սակայն քննչական կոմիտեից այս տեղեկությունը չհաստատեցին՝ ասելով, որ անձնական տվյալներ չեն հաղորդում:


















































Վաչագան Ղազարյանը և նրա կինը կասկածվում են փողերի լվացման մեջ
«Մարտի 1-ի» գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Հովիկ Աբրահամյանի վարորդին
Քրեական հեղինակություն Ա.Վ.-ն մի խումբ անձանց հետ զենքի սպառնալիքով մարդ է առեւանգել. մանրամասներ
Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ