Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կասեցվել է «Օսկան» կաթնաշոռի արտադրությունը Լոռու մարզի քրեական ոստիկանները հերթական սպանության նախապատրաստությունն են բացահայտել Կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցների Տղաների ու ակումբի համար միայն հպարտություն եմ զգում «Եվրոպական հնագիտության օրերը»՝ ՀՀ տարբեր հնագիտական վայրերում, արգելոց-թանգարաններում, թանգարաններում Անցկացվել է «Փայտփորիկ» սոլֆեջոյի երկրորդ հանրապետական օլիմպիադայի առաջին փուլը «Դոսյե»-ի անդրադարձը՝ Ռուսաստանի միջամտությանը Հայաստանում նախատեսվող խորհրդարանի ընտրությանը Երևանը կրկին կապրի գինու ռիթմով ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների Մոսկվան ակնկալում է, որ Երեւանը կմասնակցի ԵԱՏՄ Աստանայի գագաթնաժողովին ՄԻՊ-ն ու Կատարի դեսպանն ընդգծել են մարդու իրավունքների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունը Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Կասեցվել է «Օսկան» կաթնաշոռի արտադրությունըԼոռու մարզի քրեական ոստիկանները հերթական սպանության նախապատրաստությունն են բացահայտելԿաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցներիՏղաների ու ակումբի համար միայն հպարտություն եմ զգում«Եվրոպական հնագիտության օրերը»՝ ՀՀ տարբեր հնագիտական վայրերում, արգելոց-թանգարաններում, թանգարաններումԱնցկացվել է «Փայտփորիկ» սոլֆեջոյի երկրորդ հանրապետական օլիմպիադայի առաջին փուլը«Դոսյե»-ի անդրադարձը՝ Ռուսաստանի միջամտությանը Հայաստանում նախատեսվող խորհրդարանի ընտրությանըԵրևանը կրկին կապրի գինու ռիթմովԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներիՄոսկվան ակնկալում է, որ Երեւանը կմասնակցի ԵԱՏՄ Աստանայի գագաթնաժողովինՄԻՊ-ն ու Կատարի դեսպանն ընդգծել են մարդու իրավունքների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունըՎահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներԽաղը մթագնվեց Լիոնել Մեսսիի վնասվածքովԿրթաթոշակային մրցույթ՝ Ռումինիայում ուսանելու նպատակովԱպագա համաձայնագիրը թույլ չի տա Իրանին միջուկային զենք մշակել. Թրամփ«Մասկվայից կոնկրետ ասում են, որ հանկարծ եթե անցնի էլ Նիկոլը, պերեվարոտ ա լինելու». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործովԵթե դուք «Սիթիի» երկրպագու եք, պարզապես մոտեցեք և գրկեք ինձԷներգաբանկի պատճառով Մեծ Բրիտանիա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ՀռոմումGoogle-ը հայտարարել է, որ կրկին վերադառնում է խելացի ակնոցների շուկաApple-ը այս տարվա երկրորդ կեսին կներկայացնի 15 նոր սարք«Gyumri Art Week»-ն առանձին տաղավարով մասնակցել է «Tbilisi Art Fair»-ինԿբացվի գորգարվեստի թանգարան. ստորագրվել է հուշագիրԺաննա Անդրեասյանը պարզաբանել է Երևանում SOAD-ի համերգի հետաձգման պատճառներըՀայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչը մասնակցել է UEFA-ի Coach Mentor ծրագրինՏեսողական խնդիրներ ունեցող ընտրողները կկարողանան իրացնել իրենց ընտրական իրավունքըԼոռու մարզի քրեական ոստիկանները հերթական սպանության նախապատրաստությունն են բացահայտելԹումոն իր 15-ամյակի առթիվ գալա երեկո կանցկացնի Լոս ԱնջելեսումՈստիկանությունը գրոհել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության գրասենյակըRadio France Internationale-ում հայալեզու լրատվական խմբագրություն է բացվելԳրանցվել է 470 դեպք, որից 110-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԿոնգոյում Էբոլայի կասկածելի դեպքերը գերազանցել են 900-ըԴիմումները հնարավոր է ներկայացնել և՛ էլեկտրոնային, և՛ թղթային եղանակով«Հայաստանի օր»՝ ֆրանսիական Կլամար քաղաքում«FLYONE ARMENIA»-ն գործարկել է Երևան- Բաթումի-Երևան երթուղով չվերթերըՖիլիպիններում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, 17 մարդ դեռ անհետ կորած էՂալիբաֆը վերընտրվել է Իրանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում. FarsԲայրամովը մեկնում է ԱՄՆԵրևանի կոնյակի գործարանը ներկայացնում է պրեմիում օղի՝ խաղողի յուրահատուկ հիմքովՊուտինի մերձավոր շրջապատը փորձել է նրան համոզել հրաժարվել ինտերնետի արգելափակումից. The GuardianԿալիֆոռնիայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել․ հրշեջները փորձում են զսպել թունավոր նյութերի արտահոսքըԴա չի նշանակում, թե համաձայնագրի ստորագրումը մոտ ժամանակներս է սպասվումՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի ինքնաթիռի նավիգացիոն համակարգը խափանվել է Ռուսաստանի սահմանի մոտԽուզարկություն «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակներում. կան ձերբակալվածներԵրևան քաղաքի քրեական ոստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել«Օրեշնիկի» հարվածը միջուկային զենքի ցնցում է. ԿալասՈվքե՞ր և ի՞նչ ընթացակարգով կարող են ստանալ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ կամ նպաստԹրամփը Ծոցի երկրներից ակնկալում է միանալ «Աբրահամի համաձայնագրերին»Մայիսի 22-25-ը հայտնաբերվել են 10 հետախուզվող, 1 անհայտ կորած. ՆԳՆՄայիսի 26-ին Հայաստանի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինենԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 35 հարց
Մամուլ

Իշխանությունը մկաններ է ցուցադրում. ո՞վ է իրական հասցեատերը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան հասարակական, քաղաքական ու լրատվական միջավայրի առանցքային թեմաները, ուզենք, թե չուզենք, շարունակում են մնալ բացահայտումներն ու ձերբակալությունները, ավելի ճիշտ՝ «բերման ենթարկումները»: Նախորդիվ անդրադարձել ենք այս գործընթացների, այսպես ասած, «լուսաձայնային էֆեկտների» ենթատեքստերին եւ բեմականացման որոշակի տարրերին, սակայն, սրանից զատ, այսօրինակ գործողություններով իշխանությունները մի շարք հստակ հաղորդագրություններ են հղում իրենց ներկա եւ առաջիկա մրցակիցներին:

Այլ կերպ ասած՝ իշխանությունը ուժի ցուցադրություն է իրականացնում, թերեւս միայն հենց այս տրամաբանության մեջ կարող է տեղավորվել որոշ անհատների բերման ենթարկելն ու ազատ արձակելը: Ի դեպ, այստեղ հարկ է նշել նաեւ, որ բացի ուժի ցուցադրությունից, նման, թվում է, անտրամաբանական գործողությամբ լուծվում է նաեւ նշանակետում գտնվող անձանց տեսադաշտում պահելու խնդիրը:

Մի կողմից իշխանության կողմից նման ուժի ցուցադրությունը կարող է թվալ, թե ուղղված է որոշակի անհատների կամ, առավելագույնը, խմբերի դեմ, սակայն իրականում ուժի ցուցադրության հասցեատերը կարող է լինել հասարակությունը: Խնդիրն այն է, որ ապրիլ–մայիսյան իրադարձություններից հետո, ոստիկանության նկատմամբ որոշակիորեն վերաբերմունք է փոխվել, ավելին, ոստիկանությունը, ԱԱԾ–ն դարձել են հանրայնորեն, եթե ոչ սիրելի, ապա գոնե ընդունելի կառույցներ: Սա շատ հետաքրքիր ու դրական իրողություն է մասնավորապես ԱԱԾ–ի պարագայում, որովհետեւ դժվար է գտնել որեւէ այլ հետխորհրդային երկիր, որտեղ «КГБ»–ի ժառանգորդ համարվող կառույցները վայելեն հանրային համակրանք:

Մյուս կողմից այս համակրանքի մեջ թաքնված է որոշակի վտանգ: Ի վերջո Ոստիկանությունը, ԱԱԾ–ն եւ նմանատիպ կառույցները կոչված են իրականացնելու պետության բռնության մենաշնորհը՝ այսինքն հենց այս կառույցներին է տրված լիովին օրինական կերպով բռնություն գործադրել:

Ընդհանրապես, բռնության մենաշնորհը համարվում է պետության առաջնային հատկանիշներից մեկը եւ ցանկացած պետություն կայացած է այնքանով, ինչքանով կարողանում է օրենքին համապատասխան եւ տեղին կիրառել բռնության իրավունքը՝ դրա անհրաժեշտության դեպքում:

Նման իրավիճակում ոստիկանությունը, ԱԱԾ–ն, մյուս կառույցները եւ, ամենակարեւորը, հանրությունը պետք է պատրաստ լինեն այն մտքին, որ վերոնշյալ կառույցները հեղափոխությունից հետո չեն զրկվել բռնության մենաշնորհից, չեն դարձել բովանդակությամբ այլ, բարեփոխվել են, մաքրվել են օդիոզ դեմքերից եւ այլն, սակայն բովանդակության մեջ մնացել են իրավապահ համակարգ եւ հենց այդպես էլ պետք է լինի:

Անշուշտ, ոստիկանության ու ընդհանրապես ուժային մարմինների նկատմամբ առկա հանրային վստահության բարձր մակարդակը հեղափոխության կարեւորագույն ձեռքբերումներից մեկն է, սակայն միեւնույն ժամանակ հենց այս վստահությունն է արտոնում նաեւ բռնության մենաշնորհը, որին պատրաստ պետք է լինեն եւ՛ հանրությունը, եւ՛ պետական կառավարման բոլոր օղակները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում