Մեր կրակոցներից մարդ չի մահացել. դատարանում հրապարակվեց Արայիկ Խանդոյանի հեռախոսազրույցը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հունիսի 27-ին, շարունակվում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը:
Դատական նիստին ապացույցների հետազոտման փուլն է, ցուցադրվում են գործում առկա տեսաձայնագրությունները:
Դրանցից մեկում գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանը հեռախոսազրույց է ունենում մի քաղաքացու հետ, որին դիմում է մայոր-ով եւ հայտնում է, որ ՊՊԾ գնդի տարածքից կրակոցներ չեն հնչել:
«Արո, զենքերը դրեք, հանձնվեք, նորից եմ ասում՝ ոստիկանության ծառայողը հենց նոր զոհվեց ձեր կրակոցից»,- հեռախոսազրույցի ժամանակ ասում է մայորը:
Արայիկ Խանդոյանն էլ պատասխանում է, որ իրենց կողմից կրակոց չի հնչել. «Ախպեր ջան, մեր մոտից բացարձակ կրակոց չի եղել, էդ կրակոցները ձեր սնայպերներն են մեր վրա աշխատում, տենց բան մի ասեք: Եթե դուք արյան ծարավ եք, խնդիր չկա, բայց մենք արյան ծարավ չենք հաստատ, մեր ազգի արյան ծարավը չենք, բերեք պայմանավորվենք»:
Մայորն էլ պատասխանում է, որ 2-րդ զինծառայողն է զոհվել նրանց կրակոցից եւ հորդորում է զենքերը վայր դնել, հակառակ դեպքում համարժեք պատասխան է լինելու:
Խանդոյանն էլ կրկին հավաստիացնում է, որ իրենց կողմից կրակոց չի եղել:
«Մայոր, խնդրում եմ տենց մի ասա, նման բան գոյություն չունի, մեր կրակոցներից մարդ չի մահացել, մենք մարդու վրա չենք կրակել: Մենք հայտարարել ենք՝ ոչ մի կրակոց, մի ժամ առաջ ասել ենք՝ պատերն էլ քանդեն, մինչև ներս չմտնեն, ոչ մի կրակոց բացարձակ չլինի, իսկ ձեր սնայպերները մեր վրա աշխատել են, ձեր սնայպերներին նայեք, որտեղից ո՞րն է խփել»,-ասում է նա:
Այնուհետև Արայիկ Խանդոյանը Արեգ Կյուրեղյանին է դիմում՝ ասելով, որ չկրակեն. «Արեգ ջան, կրակոց չլինի, մենակ ներխուժման դեպքում, կրակոց բացարձակ չլինի: Ձեր տեղերը չմատնեք, ոչ մի բան չփորձարկեք, ախպեր»:
Այս գործով ամբաստանյալներն են Պավլիկ Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը եւ Էդվարդ Գրիգորյանը:
Դատական գործն այս մասով նախագահում է Մեսրոպ Մակյանը:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
ՀԱՄԱՍ- ում հաստատել են զենքը վայր դնելու պատրաստակամությունը
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավոր...