ԱԺ-ն ոչ մի կերպ չի կարողանում ընտրել ՍԴ անդամ
«Հրապարակը» գրում է. «Տևական ժամանակ է՝ 9 հոգանոց Սահմանադրական դատարանն աշխատում է 7 հոգով՝ ոչ լիարժեք կազմով. ԱԺ-ն ոչ մի կերպ չի կարողանում ընտրել ՍԴ անդամ:
Մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ այս վիճակը երկար կշարունակվի ոչ միայն այն պատճառով, որ խորհրդարանն այլևս արձակուրդում է, այլև այն, որ ԱԺ-ում ուժերի հարաբերակցությամբ և քաղաքական իրավիճակով պայմանավորված, աշնանը ևս հնարավոր է ներկայացված թեկնածուն անհրաժեշտ քվեներ չստանա: ՍԴ-ն 7 հոգով բնականոն աշխատում է. ՍԴ աշխատակազմի ղեկավար Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ քվորումի խնդիր չունեն, աշխատանքները նորմալ ընթանում են: Տեսակետ կա, որ ՍԴ 2 անդամների ընտրությունը կերկարի, ի՞նչ եք անելու: «Երկարաձգման գործընթացը ՍԴ աշխատանքների հետ որևէ կապ չունի, արտառոց բան չկա այդտեղ, համաշխարհային պրակտիկայում նման դեպքեր շատ են պատահում»:
Նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի առաջադրման ժամկետների հարցով դիմել էր ՍԴ: «Դիմումը ստացել ենք, դատական նիստը, սակայն, դեռ չի նշանակվել, գործը գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը
Գումար` հանրահավաքին մասնակցելու համար
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել