Թիվ 114 մանկապարտեզի մոտ թափված սնդիկ է հայտնաբերվել
Փրկարարական ծառայություն հունիսի 26-ին՝ ժամը 15:46-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 6-րդ զանգվածի թիվ 114 մանկապարտեզի մոտ գտնվող աղբամանի մոտ սնդիկ կա թափված:
Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, սնդիկի զանգվածը 1 քառակուսի մետր մակերեսի վրա է:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ՝ քիմիական, կենսաբանական և ճառագայթային մոնիթորինգի խումբը, ովքեր ամբողջությամբ սնդիկը հավաքել են և տեղափոխել անվտանգ տարածք, իսկ վերջում հրշեջ փրկարարները ջրի հոսանքով տարածքը լվացել են:
«Որևէ կոտրված տարա կամ հուշում, թե որտեղից կարող էր հայտնվել սնդիկը, փրկարարները չեն նկատել»,- նշել են լրատվական ծառայությունից:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
ՀԱՄԱՍ- ում հաստատել են զենքը վայր դնելու պատրաստակամությունը
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավոր...