Առաջիկայում նման դեպքերի ևս ականատես կլինենք. Ալեն Սիմոնյանը՝ Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ բացահայտման մասին
Առաջիկայում նման դեպքերի ևս ակնատես կլինենք: Ազգային ժողովի ճեպազրույցների ժամին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
«Ակնհայտ է, որ միանձնյա այս ամենը չի արվել, ակնհայտ է, որ այդ ոլորտում և մնացած ոլորտներում տիրել է նման վիճակ, և չեմ բացառում, որևէ այլ «հերոս» իր ավտոտնակում փորձում է վերացնել կանսերվաները, որ գողացել է զինվորներից: Վստահ եմ, որ նման բացահայտումների էլի ենք ականատես լինելու: Այն տեսարանները, որ տեսանք կարող ենք բոլոր ոլորտերում տեսնել»,-նշեց նա:
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ հարց է նաև, թե դպրոցահասակաների օգնությունը ինչպես է Մանվել Գրիգորյանին հասել, և ով է տվել դրանք նրան:
Հարցին, թե ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասում է, որ Մանվել Գրիգորյանը ՀՀԿ քաղաքական թիմը չի ներկայացնում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, թե դա նույն համատեսքտում է, ինչ ասում են, թե «բիզնեսները իմը չեն, կնոջս բիզնեսներն են»:
«Բա նույն ցուցակով գնում էիք և բարձր մակարդակով ասում էինք՝ ընտրեք այս մարդուն, ձեր շահերը պաշտպանում էր, այն ժամանակ անցնում էր, հիմա չի՞ անցնում: Այնուամենայնիվ, հիմա իրենք բոլորը ներկայացնում են ՀՀԿ-ն, և պատասխանատվություն պետք է կրեն այն մարդիկ, ովքեր իմացել են, նաև պաշտոնյաները, ովքեր չեն իմացել, այսինքն՝ իրենց գործառույթը լավ չեն կատարել»,-կարծում է Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին բերման ենթարկելուց և ձերբակալելուց հետո տեսանյութ էր տարածել, որտեղ պատկերված էր պատգամավորի պահեստներում պահվող մթերք, դեղորայք, հիգիենիկ պարագաներ, որոնք ուղարկված են եղել Ապրիլյան պատերազմի մասնակիցներին:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
ՀԱՄԱՍ- ում հաստատել են զենքը վայր դնելու պատրաստակամությունը
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնա...
Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններ