Երեւանում թալանել են հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենի տունը. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ
Երեւանում հունիսի 12-ին բնակարանային գողություն է տեղի ունեցել. Արաբկիր վարչական շրջանի բնակիչ 38-ամյա Աշոտ Հ.-ն դիմել է ոստիկանության Արաբկիրի բաժին եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 13։30-ից մինչեւ 22։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են իր բնակարանի դռան փականը, ապօրինի ներս մտել այնտեղ, որտեղ տակնուվրա են արել տունն ու հափշտակել են 500 հազար դրամ եւ ոսկյա ու արծաթյա զարդեր։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, Աշոտ Հ.-ն աշխատում է Երեւանում գործող հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրեն։ Արաբկիրի ոստիկաններն ու քննիչները իրականացնում են քննչական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Աղբյուրի տեղեկություններով՝ գողացված ոսկյա ու արծաթյա զարդերի թիվը հասնում է մոտ 2 միլիոնի։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
ՀԱՄԱՍ- ում հաստատել են զենքը վայր դնելու պատրաստակամությունը
Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններ