«Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները չեն մասնակցի ՍԴ դատավորի ընտրության քվեարկությանը
Այսօր Ազգային ժողովում տեղի կունենա Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը։
Նախքան քվեարկությունն այսօր Ազգային ժողովում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը որոշել է չմասնակցել քվեարկությանը։
«Հաշվի առնելով երեկվա հարցուպատասխանը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հետ, նաև հաշվի առնելով մի շարք մտահոգություններ քաղհասարակության մարմինների կողմից, «Ելք» խմբակցությունը որոշել է չմասնակցել Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությանը, որի արդյունքում հուսով ենք դատավորը չի ընտրվի», - ասաց պատգամավորը։
«Ծառուկյան» խմբակցությունը ևս հայտարարեց, որ չի մասնակցի այդ քվեարկությանը։
«Ծառուկյան դաշինքը ևս հաշվի առնելով այն, որ դատավորի թեկնածուն որևէ հարցի հստակ պատասխան չտվեց, հաշվի առնելով այն, որ մենք չտեսանք, թե թեկնածուն կարող է ունենալ սեփական կարծիք լրջագույն խնդիրների վերաբերյալ, կարող է ունենալ մասնագիտական խիզախություն և համարձակություն՝ պաշտպանելու իր տեսակետը, իր կարծիքը, եթե անգամ այն տարբերվող է, «Ծառուկյան» դաշինքը ևս չի մասնակցելու այդ քվեարկությանը», - ասաց խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նշենք, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն մեկն է՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Ելիզավետա Դանիելյանը։
Դանիելյանին ՍԴ դատավոր ընտրվելու համար անհրաժեշտ է խորհրդարանի անդամների առնվազն երեք հինգերորդի, այսինքն՝ 63 պատգամավորի կողմ քվե։ Ընտրությունը կկայանա այսօր ժամը 11։00-ին՝ փակ գաղտնի ընթացակարգով։
Երեկ հարցուպատասխանի ժամանակ Էդմոն Մարուքյանն իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ իրենց հուզող հարցերը մնացին անպատասխան։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
ՀԱՄԱՍ- ում հաստատել են զենքը վայր դնելու պատրաստակամությունը
Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններ