Քննարկվել են Հայաստանի ՊՆ-ի եւ Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրերը
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ հունիսի 11-ին, ընդունել է Եվրոպայի Խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովային:
ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի խորհրդի եւ Հայաստանի պաշտպանական գերատեսչության համագործակցության ընթացքը, իրականացվող համատեղ ծրագրերը:
Դավիթ Տոնոյանը կարեւորել է Եվրոպայի խորհրդի օժանդակությամբ իրականացվող զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ծրագիրը, որի նպատակն է զինծառայողների իրավունքների եւ հիմնարար ազատությունների իրացման, իրազեկվածության եւ իրավագիտակցության բարձրացումը:
Նատալիա Վուտովան իր հերթին արժեւորել է ՀՀ պաշտպանության նախարարության հետ գործակցության բարձր մակարդակը եւ վերահաստատել համագործակցային ծրագրերին եւ միջոցառումներին օժանդակելու ԵԽ երեւանյան գրասենյակի հանձնառությունը:


















































ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը
Գումար` հանրահավաքին մասնակցելու համար
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել