Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է
Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018 թվականի հունվար-մայիս ամիսներին կազմել է 955 476 մարդ, որը 9.2 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
Ընթացիկ տարվա մայիս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 217 615 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 5.4 տոկոսով:
2018 թվականի մայիս ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 202 290 մարդ՝ 2.1 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա մայիս ամսվա ցուցանիշը: 2018 թվականի հունվար-մայիս ամիսներին, 2017 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 5.7 տոկոս աճ: «Զվարթնոց» օդանավակայանում 2018 թվականի հունվար-մայիս ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 6540 տոննա ապրանք:
Նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը կազմել է 9341 տոննա ապրանք: 2018 թվականի մայիս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 15 325 մարդ: 2017 թվականի նույն ամսին ուղևորահոսքը կազմել է 8240 մարդ:
«Շիրակ» օդանավակայանում 2018 թվականի հունվար-մայիս ամիսներին ուղևորահոսքը կազմել է 59 350 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 27 429 մարդ: «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 11.5 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:


















































ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը
Գումար` հանրահավաքին մասնակցելու համար
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել