ՊԵԿ-ում քննարկվել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացմանն առնչվող հարցեր
Պետական եկամուտների կոմիտեում ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP) ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:
Հանդիպմանն ամփոփվել են «ՀՀ պետական սահմանի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան անցման կետերի արդիականացում» ծրագրի արդյունքները:
Քննարկվել են նաև հետագա համագործակցության ուղղությունները, մասնավորապես, Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագրի ընթացիկ իրավիճակն ու հեռանկարները: ՊԵԿ նախագահի տեղակալ Մ. Փաշայանը կարևորելով ծրագրի՝ միջազգային չափանիշներին համահունչ իրականացումը՝ ընդգծել է, որ անհրաժեշտ է ներգրավել նաև երրորդ կողմ՝ ծրագրի նկատմամբ տեխնիկական վերահսկողություն իրականացնելու նպատակով:
Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման արդյունքում հայ-իրանական սահմանին կպարզեցվեն մաքսային ընթացակարգերը, կդյուրացվեն ուղևորների և տրանսպորտային միջոցների՝ սահմանահատման վրա ծախսվող ժամանակը՝ նպաստելով երկու երկրների միջև ուղևորափոխադրումների և ապրանքաշրջանառության ծավալների աճին:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
ՀԱՄԱՍ- ում հաստատել են զենքը վայր դնելու պատրաստակամությունը
Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններ