Ինձ կարող է պաշտոնից զրկել միայն հոգաբարձուների խորհուրդը. Արամ Սիմոնյանը վերադարձել է աշխատանքի
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը երեկվանից վերադարձել է աշխատանքի և առողջական վիճակը բարվոք է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ռեկտորը:
«Լավ կզգամ էլի, կամաց-կամաց, միանգամից չի լինում»- ասաց նա և նշեց, որ դեղեր է խմում և բժիշկների հսկողության տակ է:
Ւնչ վերաբերում է իր հրաժարականի պահանջին, նա ասաց, որ գոյություն ունի իրավական ճանապարհ: Նա նկատեց, որ ողջ ուսանողությունը չէ, որ պահանջում է նրա հրաժարականը:
«Այս պահին իմ հրաժարականը պահանջել են մի շարք ուսանողներ, դա չի նշանակում, որ ամբողջ կոլեկտիվը կամ կոլեկտիվի մի զգալի մաս իմ հրաժարականն է պահանջում: Ինձ կարող է պաշտոնից զրկել միայն հոգաբարձուների խորհուրդը, ուրիշ ոչ ոք»,-ասաց նա և նշեց, որ ամեն ինչ հնարավոր է և ամեն ինչին շատ հանգիստ է նայում:
«Ամեն ինչ ունի սկիզբ և ամեն ինչ ունի վերջ, ոչինչ հավերժ չէ այս աշխարհում»,-ասաց նա և նշեց, որ թող որոշում կայացնի հոգաբարձուների խորհուրդը:
«Համենայնդեպս սա ամենօրյա ծանր աշխատանք է, որը մեծ դիվիդենտներ և մեծ հաճույքներ չի պատճառում, բայց աշխատանք է և ես պարտականություններ ունեմ, որոնք շարունակում եմ կատարել»,-ավելացրեց նա:
Հիշեցնենք, որ «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամները պահաջում են Արամ Սիմոնյանի հրաժարականը։ Բողոքի ցույցերից մեկի ժամանակ ռեկտորի առողջական վիճակը վատացել էր, ռեկտորը հոսպիտալացվել էր։ Դրանից հետո ուսանողները դադարեցրել էին բողոքի ակցիան:


















































ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը
Գումար` հանրահավաքին մասնակցելու համար
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել