ԿԳՆ-ում լայն թափով ստուգումներ են ընթանում
«Ժողովուրդը» գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կրթության և գիտության նախարարությունում այժմ լայն թափով ստուգումներ են ընթանում: Ընդ որում, մենք տեղեկացանք, որ ստուգումներն ավելի շատ վերաբերում են ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի՝ նախարար աշխատած տարիներին, և փորձ է արվում վեր հանել հենց այդ ժամանակվա թերությունները և պարզել, թե ինչ չարաշահումներ են եղել ՀՀԿ-ական նախարարի օրոք:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, մանրամասներ չհայտնելով, հաստատել է, որ նախարարությունում ակտիվ ստուգումներ են և նաև այդ տարիներին վերաբերող: Սակայն մեր տեղեկություններով՝ ստուգումներն այսքանով չեն ավարտվելու, և առաջիկայում այդ կառույցում ստուգումներ կիրականացնի նաև Պետական վերահսկողական ծառայությունը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ծառայության պետ Դավիթ Սանասարյանը նշեց, թե այս պահի դրությամբ ոչ մի ստուգում չեն արել, քանի որ դեռ իրավասություն չունեին, բայց չհերքեց, որ նախարարությունն առաջնահերթություններից մեկն է լինելու»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
ՀԱՄԱՍ- ում հաստատել են զենքը վայր դնելու պատրաստակամությունը