Իրականում բոլորի համար առնվազն 10 դրամով հնարավոր է իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում քննարկման առարկա դարձավ էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնելու հարցը, սակայն պարզվեց, որ ինչպես նախորդ, այնպես էլ ներկա կառավարությունն այդ հարցում ռիսկեր է տեսնում եւ կարող է իրեն միայն թույլ տալ ընդամենը 10 դրամով այն իջեցնել, այն էլ՝ միայն 120–130 հազար անապահովների համար:
«Փաստը» բազմիցս անդրադարձել է սակագինն առանց ռիսկերի նվազեցնելու իրական հնարավորություններին: Մեզ հետ զրույցներում մասնագետները հստակ նշում են, որ գիտեն ուղիները, որպեսզի անցնցում, առանց ռիսկերի սակագինը 10 դրամով նվազեցվի բոլորի համար: Նրանք պատրաստ են իրենց առաջարկները ներկայացնել կառավարությանը, եթե, իհարկե, վերջինիս կողմից ցանկություն լինի լսելու …
Այսինքն, ուղղակի քաղաքական կամք է անհրաժեշտ: Մասնագետների համոզմամբ, ընդամենը հարկավոր է սակագնի հաշվարկման բանաձեւերի տրամաբանությունը փոխել, եւ ամեն ինչ իր տեղը կընկնի:
Հուսանք, որ նոր կառավարությունը իր նախորդների նման չի գնա մասնագետներին անտեսելու ճանապարհով եւ սակագների իջեցմանն ուղղված իր վճռական քայլը կանի, որի արդյունքում, չի բացառվում, որ կարող են կրկին հետաքրքիր կոռուպցիոն սխեմաներ եւ աներեւակայելի գերշահույթների աղբյուրներ բացահայտվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
ՀԱՄԱՍ- ում հաստատել են զենքը վայր դնելու պատրաստակամությունը