ՆԱՏՕ-ն պատրաստ է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ
Հայկական պատվիրակության անդամները հայտարարել են, որ այս փուլում երկրի արտաքին քաղաքականությունը որեւէ փոփոխության չի ենթարկվի: Հունիսի 6-ին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը՝ ամփոփելով Վարշավայում կայացած ԽՎ-ի գարնանային նստաշրջանին պատվիրակության մասնակցության արդյունքները:
Կորյուն Նահապետյանը հայտնեց, որ Վարշավայում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ժամանակ բրիտանացի պատգամավորներից մեկը հայաստանյան պատվիրակության անդամներից հարցրել է Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների, հանրապետության արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխության մասին: «Մեր մոտեցումը եվրասիական ու եվրոպական չափումներին մնացել է անփոփոխ, ինչի մասին եւ մենք հայտնել ենք»,- նշեց Նահապետյանը:
Միեւնույն ժամանակ, նա ընդգծեց, որ նստաշրջանին կարեւորել է հանրապետության՝ որպես յուրատեսակ կամուրջի դերը երկու տարբեր միությունների միջեւ: Այդպես, բարձր է գնահատվել այն փաստը, որ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ, շարունակում է զարգացնել եւ խորացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: Բացի այդ, առանձին նշվել է Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից Աֆղանստանում եւ Կոսովոյում իրականացվող խաղաղապահ առաքելություններին: «Սա առանձնապես կարեւորել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը` նշելով, որ Հայաստանը շարունակում է հուսալի գործընկեր մնալ Դաշինքի համար, եւ նրանք պատրաստ են խորացնել հարաբերությունները մեզ հետ», - եզրափակեց հայկական պատվիրակության ղեկավարը:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
ՀԱՄԱՍ- ում հաստատել են զենքը վայր դնելու պատրաստակամությունը