Վովայի Արշակին փորձել են պահել օդանավակայանում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանապետի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը՝ ոստիկանապետի հետ առաջին հեռացողներից էր։ Նրա հեռանալու հետ համընկավ նախ եղբոր՝ Սարգիս Հակոբյանի կալանավորումը, ապա փեսայի՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ձերբակալությունն ու քրեական գործ հարուցելը՝ Էրեբունու դեպքերի եւ ցուցարարների նկատմամբ բռնությունների կապակցությամբ։
Այս օրերին տարբեր լուրեր էին շրջում «Վովայի Արշակի» մասին, որ նա այցելել է Ձերբակալվածների պահման վայրում գտնվող եղբորը, ինչի պատճառով ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքից ազատել է այդ օրը ՁՊՎ-ում հերթապահող ողջ անձնակազմին, ինչը մասամբ հաստատեց ոստիկանության լրատվականը՝ «Այո, ՁՊՎ պետի փոփոխություն է կատարվել ոստիկանապետի հրամանով»։ Ապա լուրեր տարածվեցին, որ Արշակ Հակոբյանը լքել է Հայաստանը։ Երեկ արդեն խոսում էին, որ ոչ թե լքել է, այլ «Կագեբեի պադվալում է»։
Մենք Արշակի մերձավորներից ճշտեցինք, որ նա իրոք մեկնել է Հայաստանից։ Ավելին՝ օդանավակայանում նրան փորձել են կանգնեցնել եւ թույլ չտալ, որ մեկնի, սակայն նրա հետ փաստաբան է եղել, որը պահանջել է ցույց տալ նման արգելքի հիմքերը։ Բնականաբար, որեւէ իրավական հիմք չի եղել Արշակ Հակոբյանի մեկնումը կասեցնելու համար, ուստի նա անարգել նստել է օդանավ եւ մեկնել է Հայաստանից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
ՀԱՄԱՍ- ում հաստատել են զենքը վայր դնելու պատրաստակամությունը