Գորիսի ՔԿՀ-ում 53-ամյա կալանավորը պահանջել է Հայաստանում Վրաստանի հյուպատոսին
ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկում հունիսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. Գորիս ՔԿՀ-ի թիվ 28 խցում պահվող, ժամանակավորապես կալանավորված, Հրազդանի բնակիչ, 53-ամյա Կոբա Նարմանիան ածելիով ինքնավնասում է կատարել աջ և ձախ ձեռքերի նախաբազուկների շրջանում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, բանտի աշխատակիցներն ու բուժակը կարողացել են փրկել նրա կյանքը, սակայն նա հայտարարել է, որ չի ցանկանում, որ իրեն արտահանձնեն Ղրղզստանի Հանրապետության իրավապահներին։ Աղբյուրի տեղեկություններով՝ նա պահանջել է հանդիպում՝ Հայաստանում Վրաստանի հյուպատոսի հետ։
Նարմանիան մեղադրվում է Ղրղզստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 166 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, նույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։
Փաստի առթիվ ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հրմնարկում նյութեր են նախապատրաստվում։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
ՀԱՄԱՍ- ում հաստատել են զենքը վայր դնելու պատրաստակամությունը