Ինչ պայմանավորվածության է եկել Սամվել Ալեքսանյանը՝ նոր իշխանությունների հետ
Ինչպես հայտնի է, «Երեւան սիթին» այսօր հայտարարություն է տարածել, որ «վերջին օրերին մեր կողմից բարձրացված գները վերադարձնում ենք նախկին մակարդակի»: Ըստ «Երեւան սիթիի» մեկնաբանության, «ընկերությունները՝ ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, տեղական արտադրության գյուղմթերքի և մսամթերքի վաճառքն իրականացրել են գրանցված տարբեր ԱՁ-ներով` այդ կերպ նպատակ ունենալով ապահովել մանրածախ վաճառքի ցածր գները»:
«Առավոտի» տեղեկություններով՝ Սամվել Ալեքսանյանը կառավարության հետ համաձայնության է եկել, որ օրենքով գործող 20 տոկոսի փոխարեն վճարի 5 տոկոս հարկ:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ «Ալեքս Հոլդինգ» ընկերությունը օրենքին հակասող զանազան հնարքների միջոցով թաքցրել է 40 միլիարդ դրամի շրջանառությունից առաջացող 20 տոկոս ԱԱՀ և շահութահարկը, վճարելով ընդամենը 2 տոկոս շրջանառության հարկ: Հիմա 2 տոկոսի փոխարեն Ալեքսանյանը պատրաստակամություն է հայտնել վճարել 5 տոկոս եւ փոխհամաձայնության եկել: Ընդ որում, այսօր արդեն Սամվել Ալեքսանյանը իր աշխատակիցներին տեղեկացրել է, որ այսուհետ բոլորը պետք է գրանցված լինեն եւ որեւէ աշխատող չի կրճատվելու: Այսինքն, Ալեքսանյանի հետ այսպիսի փոխհամաձայնության են եկել՝ վճարիր 5 տոկոս, բայց բոլոր աշխատողներին բեր հարկման դաշտ ու փորձիր աշխատել մաքուր:
Նախկին իշխանությունների օրոք համաձայնություն է եղել ՊԵԿ-ի հետ, որ ԱՁ-ների միջոցով «Ալեքս հոլդինգը» եւ մյուս սուպերմարկետները պետք է իրացնեն միայն գյուղմթերքը եւ վճարեն 5 %՝ 20 տոկոսի փոխարեն, բայց ԱԱԾ-ն հայտնաբերել էր, որ Ալեքսանյանի «Երեւան սիթիներում» գյուղմթերքից բացի, ԱՁ-ների միջոցով իրացվել է բազմաթիվ այլ ապրանքատեսակներ:
Այս անգամ, ըստ մեր տեղեկությունների, հարցը կտրուկ է դրվել՝ բացի գյուղմթերքից, ոչինչ չպետք է իրացնել պայմանավորված տոկոսով:
Այս առնչությամբ ՊԵԿ լրատվականից մեզ հայտնեցին, որ «դաշտի խնդիրների կարգավորման հարցի շուրջ ՊԵԿ-ը քննարկումներ է ունենում գործարարների հետ:
Հարցը դրված է այնպես, որ գտնվեն այնպիսի լուծումներ, որ բիզնես գործընթացը կազմակերպվի բացառապես օրենքի տառին համապատասխան»:
Այսինքն, ըստ ՊԵԿ-ի, ոչ միայն «Երեւան սիթիի», այլ ցանցային առեւտրով զբաղվող բոլոր կազմակերպությունների հետ բանակցությունները դեռ շարունակվում են:
Մեր տեղեկություններով, խնդրի կարգավորման համար շուտով հարկային օրենսդրությունը նոր փոփոխությունների կենթարկվի:


















































ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը
Գումար` հանրահավաքին մասնակցելու համար
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել