Բոլոր ստուգումները կիրականացվեն միայն ռիսկերի կառավարման համակարգի ցուցիչների հիման վրա
Երեւանում կայացել է ԵՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային կից ռիսկերի կառավարման համակարգի զարգացման աշխատանքային խմբի հերթական նիստը:
ՊԵԿ-ից հայտնում են, որ քննարկվել են ԵՏՄ անդամ պետություններում մաքսային ռիսկերի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված որոշումների նախագծերը, կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններն ու ռիսկերի կառավարման համակարգի զարգացմանն ուղղված այլ հարցեր:
Պատվիրակության անդամները կարեւորելով եռամսյա պարբերականությամբ անցկացվող նման միջոցառումները՝ ընդգծել են, որ նպատակն է որդեգրել միանման մոտեցումներ, որոնք առավել միասնական կդարձնեն ռիսկերի կառավարման համակարգը:
ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանի խոսքով ռիսկերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված գործընթացները շարունակական են լինելու, ինչի արդյունքում հետագայում բոլոր տեսակի ստուգումներն ու հսկողական աշխատանքները կիրականացվեն միայն ռիսկերի կառավարման համակարգի ցուցիչների հիման վրա:
ՊԵԿ ներկայացուցիչները հանդիպել են նաեւ Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետների հետ: Վերջիններս աջակցություն են ցուցաբերել մաքսային հսկողության «կապույտ ուղի» ընթացակարգի ներդրման գործընթացում, որի նպատակն է սահմանային մաքսային վերահսկողությունը աստիճանաբար տեղափոխել հետբացթողումնային փուլ: Քննարկվել են նաեւ նաեւ «կապույտ ուղի» ընթացակարգի ներդրմանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ իրավական կարգավորումների վերաբերյալ:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններ
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ