ՊԵԿ-ը տնտեսվարողներին 1-2 օր ժամանակ է տվել եւ զգուշացրել
Մենք ունեցել ենք հանդիպում 11-12 առեւտրային ցանցերի ֆինանսական պատասխանատուների հետ եւ 1-2 օր ժամանակ տվել: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Ունեցել ենք խիստ մասնագիտական քննարկում: Քննարկել ենք ոլորտի խնդիրները եւ իրենց որոշակի ժամանակ ենք տվել, մի քանի օր, որ իրենք իրենց ծրագրային խնդիրները կարգավորեն՝ կապված ՀԴՄ-ների տրամադրման եւ դրանցում ԱՁ-ների ներգրավման հետ: Այսօր-վաղը այդ օրերը լրանում են: Պայմանավորված օրվա լրանալու պահից մենք մեր վարչարարությունը օրենսդրության շրջանակներում ամբողջ ծավալով իրականացնելու ենք»,-հայտարարեց Անանյանը:
Նա հավելեց, որ եթե դրա արդյունքում գյուղմթերքի եւ մսամթերքի աճ կլինի, իրենք դա էլ կուսումնասիրեն, թե որքանով է դա արժանահավատ. «Եթե պարզվի, որ գները շուկայի թելադրանքով են աճել, ապա կարձանագրենք, որ նախկին տարիներին նվազ գները ապահովվել են չվճարված գների հաշվին եւ հասարակությունը պետք է իմանա, որ էժան ապրանքն առել է պետությանը հարկեր չվճարելու արդյունքում:
Եթ դրանից հետո հանրության մոտ դժգոհություն կառաջանա, դժգոհություն պետք է լինի ոչ թե մեր կայացրած որոշումներից, այլ միգուցե հարկային համակարգից եւ օրենսդրությունից: Նաեւ չեմ բացառում, որ տնտեսվարողները հարկման այս ռեժիմի փոփոխության արդյունքում կցանկանան գերշահույթ ստանալ: Մենք ուղղակի զգուշացնում ենք իրենց, որ թույլ չենք տա գերշահույթների ստացում»:
Նշենք, որ ըստ ՊԵԿ պաշտոնյաների հավաստիացումների, ՊԵԿ-ի եւ որոշ գործարարների միջեւ եղել է պայմանավորվածություն, որը հնարավորություն է տվել տնտեսվարողներին 20 տոկոս ԱԱՀ-ի փոխարեն վճարել 2 տոկոս շրջանառության հարկ: Իսկ նպատակը եղել է այն, որ գյուղմթերքների գները չբարձրանան: Դա, ըստ էության, արվել է օրենքը շրջանցելով:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններ
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ