ՊՆ-ն մտահոգություն չունի. Ադրբեջանն իր տարածքում իրականացնում է տեղափոխություններ
Պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի դիրքերի տեղափոխման հետ կապված մտահոգություններ չունի։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Մենք մեր արդյունավետ գործունեությամբ չեզոքացնում ենք ցանկացած տեղափոխում։ Սակայն, բոլորը պետք է գիտակցեն, որ Ադրբեջանն իր տարածքում իրականացնում է տեղափոխություններ։ Դա Նախիջեւանի Հանրապետության տարածքն է»,–նշեց նախարարը։
Հարցին, արդյոք կա՞ ՀԱՊԿ միջամտության կարիքը, Տոնոյանը նկատեց. «Ոչ մի միջամտության կարիք չկա»։
Նկատառմանը, թե կարելի է այդ տեղափոխություններում Ադրբեջանի կողմից ուղերձ տեսնել Հայաստանին կամ Ռուսաստանին ուղղված, ՊՆ նախարարը նշեց, որ պետք է իրավիճակը սթափ գնահատել, իսկ ՊՆ–ն ոչ մի խնդիր այս պահին չի տեսնում։
Խոսելով Հայաստան-Նախիջեւան սահմանագիծ իր այցելության մասին, նա հայտնեց, որ այցը պայամանավորված է եղել ԱԳ նախարար արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ցանկությամբ անձամբ ծանոթանալ այնտեղ իրավիճակին։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններ
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ